«Մարդ էլ կա՝ ինչքան տալիս ես, չի բավարարվում: Հիմա ի՞նչ անենք». Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստան-Սփյուռք համաժողովում որոշ սփյուռքահայերի դժգոհություններին:Տիկին Հակոբյանը հայտարարեց, որ բողոքողներից Զարեհ Պալյանի հայտարարությունները ճիշտ չէին` նա այստեղ չորս բիզնես չի դրել, այլ ընդամենը մեկ ընկեր է ունեցել, գումար է տվել նրան, իսկ ընկերը գնացել է Վրաստան կամ Ռուսաստան, և ինքն այդ ընկերոջը չի գտնում: «Հիմա ինքը մեզ նամակ է գրում, ասում է՝ այդպես չէ, ինձ սխալ են հասկացել: Հիմա մենք էլ ասացինք՝ հարցեր կուղարկենք, պատասխանեք, որ պարզ լինի: Մեկ կամ երկու օրինակով չի կարելի պատկերացում կազմել», - պարզաբանեց նախարարը: Դիտարկմանը՝ համաժողովի ընթացքում երևաց՝ ինչքան մեծ է սփյուռքահայերի անվստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, նրանք հայտարարում էին, որ քանի դեռ այս երկրում «նախարարների արյան մեջ կա թալանը», իրենց անվստահությունը չի վերանա, Հակոբյանը վրդովվեց: «Ո՞վ է ասել, ախր ինչո՞ւ եք էդպիսի բաներ ասում: Հենց հիմա եկեք, նստեք ինձ հետ, ու գնանք, տեսեք` ինչքան շնորհակալություններ եմ ստացել: Ամբողջ համաժողովի աշխատանքները գնահատվել են լավագույնս: Եթե մեկը այստեղ ինչ-որ մի բանից դժգոհ է, դա այլ խնդիր է: Իհարկե, կլինեն նաև դժգոհություններ, հիմա մեր հասարակության մեջ դուք` լրագրողներդ, բոլորդ նույն կարծիքի՞ եք: Ինչքան մարդ, այնքան՝ կարծիք: Ես չեմ կարող մարդկանց կարծիքները բոլորը նույնացնել: Ինչքան կարծիքները բազմազան են, դա մեր օգուտն է, մեր հարստությունն է: Մարդ կա, որ քչով բավարարվում է, ասում է` շատ լավ է: Մարդ էլ կա՝ ինչքան տալիս ես, չի բավարարվում: Հիմա ի՞նչ անենք»,- ասաց նա:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am