Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է. Թագուհի Թովմասյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.

«Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք կազմակերպությունների՝ այս անգամ մեր հայրենիքի մի մասի նկատմամբ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների վրա ուշադրություն հրավիրելու համար:

Սեպտեմբերի 30-ին Բաքվում հանդիսավոր կերպով բացվել է ծագումով ադրբեջանցի ժողովրդական հեքիաթագիր, աշուղ Ալասկերի արձանը, որի բացման արարողության ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ աշուղն ապրել է Ադրբեջանի հնագույն հողում՝ Գոյչա շրջանի Աղքիլիսա գյուղում։ Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է իր ժողովրդին, որ իրենք վերադառնալու են իրենց «պատմական հողերը»:

(https://oxu.az/.../ilham-eliyev-bakida-asiq-elesgerin...)։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ալիևի մատնանշած հնագույն հողը ՀՀ սուվերեն տարածքի մի մասն է՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայքնի Ազատ գյուղը:

(https://arar.sci.am/dlibra/docmetadata?showContent=true...)։

Տասնյակ տարիներ առաջ, երբ Ազատում բնակություն էին հաստատել ադրբեջանցիներ, բնակավայրը կոչվել է Աղքիլիսա։ Բայց եթե պատմական հետդարձ կատարենք, կհավաստիանանք, որ Ազատ գյուղն ի սկզբանե եղել է հայկական։ Դրա մասին են վկայում գյուղում գտնվող գերեզմանաքարերը, խաչքարերը, եկեղեցին և մնացած հուշարձանները․ ահա այստեղ ամբողջ տեղեկությունը վերոնշյալների վերաբերյալ https://arar.sci.am/dlibra/docmetadata?showContent=true... ։

Նույն պարագայում բազմաթիվ հայեր ծնվել են Ադրբեջանում, սակայն երբեք չեն արվել հայտարարություններ, որ նրանք վերադառնալու են իրենց ծննդավայր՝ Գանձակ (Կիրովաբադ), Դաշքեսան և այլուր: Ի դեպ, Դաշքեսանում, որպես ադրբեջանական բնակավայր, միակ պատմամշակութային կոթողն առ այսօր հայկական Թարգմանչաց եկեղեցին է։

Ադրբեջանի նախագահի արված հայտարարությունները «պատմական հողեր» վերադարձի վերաբերյալ ուղղակիորեն խախտում են միջազգային իրավունքի մի շարք դրույթներ:

Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր պետություն ունի իր տարածքի նկատմամբ ինքնիշխանության իրավունք: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (ICCPR, 1966) վերահաստատում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը պետք է հավասարակշռված լինի գոյություն ունեցող պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հետ:

Կոչ եմ արել միջազգային հանրությանը աջակցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը՝ կանխելով ադրբեջանական հնարավոր ագրեսիան:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am