Սյունիքի մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում ձերբակալել են ոչ միայն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանին ու այլ աշխատակիցների, այլև երկու ուսանողների։ Նրանցից մեկը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրն է, մյուսը՝ քպական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկերը։ Հեռակա բաժնում սովորող ուսանողներին արդեն ազատ են արձակել, քանի որ մեղադրանքը նույնիսկ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին է անլուրջ թվացել, այն է՝ իբր ուսանողները 100 հազար դրամի լամինատ են ուղարկել բուհական լսարանը վերանորոգելու համար։ Ըստ Կապանում տարածված տեղեկությունների, ձերբակալությունների հետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ասում են՝ նախկին ռեկտորը երբեք լավ հարաբերություններ չի ունեցել մարզպետի հետ, իսկ նրա նշանակման ժամանակ մարզպետի և մարզի ԱԱԾ բաժնի պետի կանայք դիմում են գրել ու հեռացել Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում աշխատանքից։ Մարզպետ Ղուկասյանին իր գործողություններում աջակցում է քպական մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանը։ Ըստ տեղեկությունների, վերջինս ցանկացել է իր մտերիմին ռեկտոր նշանակել, բայց այդ կնոջ պաշտոնն են անգամ իջեցրել։ Մարզի մեր աղբյուրները հայտնեցին, որ Ռոբերտ Ղուկասյանի դիրքերը չափազանց թուլացել են Գորիսի քաղաքապետ Առուշանյանի ու Քաջարանի քաղաքապետ Փարամազյանի դեմ քրեական գործերից հետո։

Սրան գումարենք այն հանգամանքը, որ մարզպետը Կապանի համայնքապետի հետ գրեթե թշնամական հարաբերություն ունենալով, առավել ևս շատ վատ հարաբերություններ ունի կապանցի պատգամավոր Դավիթ Դանիել յանի հետ, ապա առավել պարզ կլինի նրա դիրքերի թուլացման աստիճանը: Ըստ այդմ, շրջանառվող տեղեկություններով, Ղուկասյանը կարծում է, թե իշխանությունն իրեն էլ է «հասնելու», և պաշտոնը պահելու համար էլ փորձում է թուլացնել իր իսկ կուսակիցներին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 275 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am