Ալիևի նոր «տրյուկներն» ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանի նոտան ՌԴ-ին՝ Հայաստանին զենք վաճառելու համար Փետրվարի 10-ին ուժի մեջ է մտել զենք ու ռազմական տեխնիկա մատակարարելու համար Հայաստանին Ռուսաստանի կողմից 200 միլիոն դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը։ Դրա հետ կապված՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևը: «Ադրբեջանը քանիցս միջազգային հանրությանն իրազեկել է Հայաստանի կողմից գնված ռազմական տեխնիկան ու զինամթերքը, ինչպես նաև հարձակողական զենքը ադրբեջանական կորսված տարածքներում տեղակայելու մասին անհերքելի փաստեր։ Ադրբեջանական տարածքներում գնված զենքն ու զինամթերքը առանց արտահանող երկրի համաձայնության տեղակայելով՝ Հայաստանը լրջորեն խախտում է ստանձնած միջազգային պարտավորությունները, թափանցիկության սկզբունքն ու սպառազինության վրա վերահսկողության ռեժիմը։ Հայաստանին զենք ու ռազմական տեխնիկա և հատկապես՝ հարձակողական բնույթի մատակարարելը չի նպաստում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հանգեցնում է լարվածության աճին։ Ադրբեջանական կողմը արտահանողից երաշխիքներ է ակնկալում, որ այդ զենքն ու ռազմական տեխնիկան Հայաստանի կողմից չի տեղակայվելու ադրբեջանական կորսված տարածքներում ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»,- ասել է նա։ Պաշտոնական Բաքուն, «նոր բարձունքներ է գրավում»: Վերջին 4-5 տարիներին Մոսկվայից շուրջ չորս միլիարդ դոլարի զենք գնելով, այդ թվում և հարձակողական, այսօր Ալիևը դժգոհություն է հայտնում, որ Ռուսաստանը զենք է վաճառում նաև Հայաստանին: Ալիևը հավանաբար, Պուտինի հետ բարեկամությունն այն աստիճանի է համարում, որ կարծում է, թե իրավունք ունի պահանջել` Հայաստանին զենք չմատակարարել: Ու սա անում է մի երկիր, որն ամեն տարի բազմապատկում է իր ռազմական բյուջեն և սպառազինման ցուցանիշներով լուրջ դիրքեր է գրավում... Դե ինչ, Ալիևի նորանոր հարձակումները Հայաստանի ուղղությամբ հետևողականորեն շարունակվում են: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ Աբխազիան պատրաստվում է փոխադարձ ոչ վիզային այցերի մասին համաձայնագիր ստորագրել ԼՂՀ-ի հետ։ Գաջիևը «ապօրինի» է որակել դա. «Ադրբեջանն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և այդ դիրքորոշումը ևս մեկ անգամ արտացոլվել է Թբիլիսյան հռչակագրում, որն ընդունվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հինգերորդ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում առանց համապատասխան կառույցների թույլտվության չայցելել այն տարածքներ, որոնք չեն վերահսկվում Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Աբխազիայի փոխարտգործնախարար Կան Տանիան հայտարարել էր, որ արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան Աբխազիայի ԱԳՆ-ի միջազգային-իրավական բաժնին հանձնարարել է պատրաստել բարեկամական ԼՂՀ ու Աբխազիայի փոխադարձ ոչ վիզային այցերի մասին համաձայնագրերի նախագծեր։ Բաքուն փորձում է արգելափակել ԱՄՆ-ի պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը Ադրբեջանի կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն ընդունի «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» (HR 4264) անվանումով օրինագիծը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից: Այդ նպատակով պայմանագիր է կնքվել ամերիկյան Podesta Group կազմակերպության հետ, որը պետք է օգնի խուսափել օրենքի ընդունումից, որը պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ: Վերջինս կոչ է անում մուտքի արտոնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպես նաև ադրբեջանական անվտանգության և իրավապահ մարմիններին: «Ակտը» պահանջում է կրճատել Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի տնտեսական և էներգետիկ նախագծերը: Սմիթի օրինագիծը, ինչպես նշում է contact.az-ը, սկսեց շրջանառվել այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվեց ազատ արձակել մոտ 100 քաղբանտարկյալի՝ հերքելով նման կատեգորիայի գոյությունն ընդհանրապես: Սմիթի օրինագծի մասին հայտնի դառնալուց հետո Ադրբեջանի իշխանությունները պայմանագիր կնքեցին Podesta Group-ի հետ, որին ամսական վճարելու են նվազագույնը 50 հազար դոլար Ադրբեջանի կառավարության իմիջը բարելավելու և Կոնգրեսում օրինագծի արգելափակման նպատակով արվելիք աշխատանքների համար: Համաձայն ԱՄՆ արդարադատության նախարարության տեղեկության՝ համապատասխան որոշումը ստորագրվել է փետրվարի 1-ին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի ու Podesta Group-ի միջև: Մասնավորապես, Podesta-ն երաշխավորում է Ադրբեջանի կառավարությանը մատչում Վաշինգտոնի որոշ ազդեցիկ մարդկանց հետ: Կազմակերպությանը վճարելու է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը, ընդ որում, նշվում է, որ գումարը կարող է ավելանալ՝ կապված հավելյալ ծառայությունների մատուցման հետ: Հիշեցնենք, որ «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտը» Քրիս Սմիթի կողմից ներկայացվել է 2015թ. դեկտեմբերի 16-ին: Եթե օրենքը ընդունվի, ապա ԱՄՆ մուտքի արտոնագիր չի տրվի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան անդամներին ու նրանց մերձավոր ազգականներին: Այցագրային պատժամիջոցները կտարածվեն նաև նրանց վրա, ովքեր զգալի ֆինանսական եկամուտ են ստանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ գործնական հարաբերություններից կամ նրանց ընտանիքների անդամներից: Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների աշխատակիցներն ու դատական ճյուղերի ներկայացուցիչները, որոնք առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումներին: Բացառություն է արվելու միայն այն պաշտոնատար անձանց համար, որոնք ԱՄՆ են ուղևորվում՝ մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերին: Պատժամիջոցները նախատեսում են նաև սահմանափակումներ մտցնել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման, վարկավորման ու ապահովագրական ոլորտներում, Ադրբեջանին բազմակողմ ֆինանսական օգնության տրամադրման հարցում: Օրինագիծը նախատեսում է նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների ու նրանց ընտանիքի անդամների՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների արգելափակում: Ներկայում այդ փաստաթղթին իրենց աջակցությունն են հայտնել Նյու Յորք նահանգից դեմոկրատ կոնգրեսական Լուիզա Սլոթերը և Ջո Հեքը (հանրապետական, Նևադա նահանգ): Թամար Բագրատունի

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան Քադաֆիի որդին սպանվել է իր տան բակում Արման դու չե՞ս ամաչում, երբ խոսում ես հալածանքներից… . Տեր Զարեհ Աշուրյանը՝ կարգալույծ Արման Սարոյանին Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում Իրավապահ համակարգի ողբերգությունը ամփոփված է «Սիլվայի գործով» Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am