Առաջ, երբ զոհված ընկերներիս, իմ վիրավորումից հարց էին տալիս, պատասխան ունեի, որ հայրենք ենք պահել, իսկ հիմա որտե՞ղ է կանգնած հայ զինվորը

Հոկտեմբերի 6-ը 44- օրյա պատերազմում մի հերոսական դրվագի օր է, երբ տեղի ունեցավ Վարանգաթաղի բարձունքը հետ ազատագրելու գործողությունը, որի ընթացքում զոհվեցին երկու տասնյակից ավելի հայորդիներ, բայց բարձունքը վերցնել հաջողվեց` շրջափակումից ազատելով մեր մի քանի տասնյակ զինծառայողներին:

Վարանգաթաղի գործողության մասնակիցների հարազատներն ու ընկերները այսօր հարգանաքի տուրք են մատուցել հերոսաբար զոհված տղաների հիշատակին Պռոշյանի Զորաց պանթեոնում, Հրազդանի քաղաքի զինվորական պանթեոնում ու Եռաբլուրում:

Վարանգաթաղի գործողության ժամանակ, բարձունքն ազատագրելիս , զոհվել է 24 հայորդի, նրանցից 19-ը Պռոշյան համայնքից էին: Վարանգաթաղը կարևորագույն բարձունքներից էր, որին տիրանալու դեպքում թշնամին ունենում էր առավելություն ու ճանապարհ ստանում Մաղավուզով դեպի Մարտակերտ քաղաք, եւ արդեն անկասելի էր դառնալու նրանց առաջընթացը: Նաև «եղնիկներ» զորամասը հայտնվում էր շրջափակման մեջ:

2020 թ. հոկտեմբերի 4-ի գիշերով էին ՀՅԴ «կամավորական շարժում» ՀԿ-ի կամավորները զբաղեցրել այդ տարածքի դիրքերը: Երկու օր անց հոկտեմբերի 6-ի առավոտյան, թշնամին գրոհեց ու վերցրեց Վարանգաթաղի բարձունքը: Մեկ ժամ անց դաշնակցության կամավորներն ու Մարտակերտի դիվիզայի հատուկ նշանակության վաշտի տղաները համատեղ գրոհով հետ վերցրեցին:

Վիրավորներին ոտքով են իջեցրել, որոնց թվում էր նաեւ Վարդան Օնանյանը, իսկ երկու տասնյակից ավելի զոհերին հնարավոր եղավ կրակի գոտուց դուրս բերել միայն հոկտեմբերի 10-ին, երբ հրադադարի փորձ եղավ:

Հրամանատարը` «Ճուտ Մհերը», զոհվեց բարձունքը հետ վերցնելուց հետո, երբ փորձում էր սրսկել վիրավորներից մեկին, հենց այդ պահին նրա կողքին արկ է պայթել:

Մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Վարդան Օնանյանը մեկն է այն տղաներից, ով մասնակցել է բարձունքն ազատագրելու գործողությանն ու վիրավորվել:

«Փաստինֆո» - ի հետ զրույցում Վարդան Օնանյանը ցավով նշեց, որ 44-օրյա պատերազմի հերոսական դրվագներից խոսել չի ուզում, այն ժամանակ գործողություն են իրականացրել, համոզված են եղել, որ հայրենիք են պահում, հայրենիքի հանդեպ սերն իրենց ուժ է տվել, իսկ հիմա ինքն իրեն հարց է տալիս, որտե՞ղ է կանգնած հայ զինվորը` Տե՞ղ գյուղում, Կապանի օդանավակայանո՞ւմ, Ջերմուկո՞ւմ:

«Մինչ օրս երբ ինձ ասում էին, ինչպես ես, հարցնում էին ցավերդ մեղմվե՞ց, քայլո՞ւմ ես արդեն, պատասխան ունեի, որ չնայած հանգամանքին, որ շատ ընկերներ եմ կորցրել, ինքս էլ վիրավոր եմ, բազմաթիվ վիրահատություններով անցա, բայց գիտեի, որ Վարանգաթաղի բարձունքը մերն է, հայ զինվորն է կանգնած Արցախի սահմաններին, ու թեև Արցախը ոչ ամբողջությամբ, բայց հաջողվել է պահել», - ասաց Վարդանը, ով 2020-ին զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը:

Նա դաշնակցության անդամ չէ, պարզապես 2016 թ.ի ապրիլյան քառօրյայի օրերին , որպես լրագրող , մեկնաբան նկարահանումների ընթացքում էր նկատել, որ ՀՅԴ-ն վաշտեր ունի, որոնք կանոնավոր են, կազմակերպված, ունեն հրամանատարական կազմ, շարունակական պահում են աշարհազորայիններ ու ինքն էլ ցուցակագրվել էր 44- օրյայի սեպտեմբերին բոլորի նման շտապել էր՝ պարզելու իր մեկնելու ժամը:

դիտվել է 923 անգամ
Լրահոս
Հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար. Արման Թաթոյան Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցը հատելու փորձ կատարած «Prima» նավթային լցանավի խոցման մասին Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կմնա տնային կալանքի տակ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի ԱՄՆ-ն իր երրորդ ավիակիրն է ուղարկում Մերձավոր Արևելք «Ժողովուրդ». Աշխատակիցների բանկային քարտերը հավաքել են. գործարար Արման Հակոբջանյանի նոր բարքերը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Դուբայ-Երևան թռիչքն արդեն 2 անգամ հետաձգվել է ԱԹՍ-ի պայթյունի պատճառով Հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց Արայիկ Հարությունյանը մանիպուլացնում է Հայաստանի երկնքով տարանցիկ թռիչքների թեման. Hetq.am Աշխարհաքաղաքական պղտոր ալիքը սպառնում է նաև մեզ․ Հայր Ասողիկ Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան. «Փաստինֆո» «Տո Փաշինյանի․․․ աղջիկ չլինեիր՝ կասեի»․ քաղաքացիները հազիվ են իրենց զսպում Փաշինյանի մասին հարցից (video) Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը խաբելու պրոբլեմ չունի, բայց ես մի բանից եմ շոկի ենթարկվել․ Ռոբերտ Քոչարյան (video) Իրանում արդեն զnհվել է 1,332 խաղաղ բնակիչ` ներառյալ կանայք և երեխաներ. կան հազարավոր վիրավnրներ․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ ԱՄՆ-ն կսկսի Պարսից ծոցում նավերի ապահովագրման ծրագիր «Փաշինյանի դեմքը տեսնել չեմ ուզում». հարցում Գորիսում (video) Թաթոյանը, հարցումներն ու պեռաշկին․ ովքե՞ր են օգնում Նիկոլին ընտրվել (video) Ջեյհուն Բայրամովը մեկնում է Թուրքիա Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են․ «Հրապարակ» Ըստ զեկույցի՝ Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը և Տիգրան Ավինյանը լրագրողների հետ շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից վերաբերմունք. «Ժողովուրդ» Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am