Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը բուռն է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գազայի հատվածում հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը դադարեցնելու կոչին։
«Մինչ Իսրայելը պայքարում է Իրանի գլխավորած բարբարոս ուժերի դեմ, քաղաքակիրթ բոլոր երկրները պետք է ամուր կանգնած լինեն Իսրայելի կողքին: Իսրայելը պատերազմ է մղում մի քանի ճակատներում, ոխերիմ թշնամի Իրանի աջակցած խմբավորումների դեմ», - ասվում է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
