ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ահաբեկչության և Գազայի հատվածում մարտական գործողությունների սկզբին նվիրված իր ելույթում դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով դատապարտել ՀԱՄԱՍ-ի գործողությունները, ներառյալ ավելի քան 250 պատանդի առևանգումը։
«Եկել է պատանդներին ազատելու ժամանակը։ Եկել է զենքը լռեցնելու ժամանակը: Եկել է տարածաշրջանն ընդգրկած տառապանքները դադարեցնելու ժամանակը», - ասել է Անտոնիո Գուտերեշը՝ խաղաղության, միջազգային իրավունքի վերականգնման և բոլոր զոհերի և վերապրածների համար արդարության կոչ անելով:
Խոսելով դաժան հաշվեհարդարի հետևանքների մասին՝ Գուտերեշը նշել է, որ այդ օրը սանձազերծված ահաբեկչությունը հանգեցրեց «ցնցող բռնության և արյունահեղության ալիքի»։
«Մեկ տարի առաջ սարսափելի հարձակումներին հաջորդած պատերազմը շարունակում է կյանքեր կործանել և մարդկային խորը տառապանք պատճառել Գազայի պաղեստինցիներին, իսկ այժմ էլ՝ Լիբանանի ժողովրդին», - ասել է նա՝ հավելելով, որ ինքը «հաճախ և հստակ է արտահայտվել այս առիթով»:
Նա ասել է, որ ՄԱԿ-ը «հավատարիմ է բոլոր պատանդներին ազատ արձակելու, ամբողջ տարածաշրջանում տառապանքին վերջ տալու և միջազգային իրավունքի և արդարության սկզբունքներին համապատասխան կայուն խաղաղություն հաստատելու գործին»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը «երբեք չդադարեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության համար երկարատև լուծում որոնելու աշխատանքը», որի դեպքում Մերձավոր Արևելքի բոլոր երկրները կարող են վերջապես միասին ապրել «խաղաղության, արժանապատվության և փոխադարձ հարգանքի պայմաններում»։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը