Հայաստանը ռուսական գազը ստանում է ներռուսական գներով՝ սրանից ցածր էլ ո՞ւր. փորձագետ

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովի հետ հարցազրույցն, որն արվել է Եվրասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված «Եվրասիական ինտեգրացիա» 12-րդ միջազգային համաժողովի շրջանակներում: - Պարո՛ն Վինոկուրով, «ԵԱՏՄ-ին պետք է պաշտպանել» խորագրով Ձեր հոդվածում Դուք խոսում եք ոչ սակագնային խոչընդոտները հաղթահարելու անհրաժշտության մասին և նշում եք, որ դրանից ամենաշատը շահում է Բելառուսը: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ խոչընդոտները հաղթահարելու համար և ի՞նչ կտա դա Հայաստանին: - Ոչ սակագնային խոչընդոտների վերացումը բարդ, բայց բացարձակապես անհրաժեշտ խնդիր է: 2011 թվականից մեր երկրների միջև գործնականում չկան սակագների խոչընդոտներ, այսինքն `մաքսային սահմաններ չկան: Բայց սա միայն առաջին քայլն է, երկրորդ քայլն՝ ոչ սակագնային խոչընդոտներն են: Դրանք մոտ 300 են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ այս տարվա ապրիլին լույս տեսած Սպիտակ գրքում առանձնացվում է շուրջ 60 ոչ սակագնային խոչընդոտներ, որոնց շուրջ երկրները կոնսենսուս են ձեռք բերել: Դրանք կա՛մ չեղարկվել են, կա՛մ էլ պետք է չեղարկվեն: Սակայն սա սառցաբեկորի միայն վերևի մասն է, ներքևում այն խոչընդոտներն են, որոնց շուրջ երկրները դեռ համաձայնության չեն եկել: Արտահանողները և ներդրողները բախվում են այս խոչընդոտների հետ և դրանք իջեցնում են ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական արդյունավետությունը: Դրանց դեմ պետք է պայքարել: Դա մշտական աշխատանք է, այլ ոչ թե խնդիր, որը կարելի է միագամից լուծել: Դա մշտական պայքար է՝ խորհրդատվական խմբերը, հանձնաժողովները, աշխատանքային միջգերատեսչական խմբերը բացահայտում և վերացնում են այդ խոչընդոտները: Ինչո՞ւ ենք կարծում, որ ամենաշատը Բելառուսն է շահում: Այն պատճառով, որ Բելառուսն իր արտահանման կեսից ավելին ուղարկում է եվրասիական շուկա՝ հիմնականում Ռուսաստան: Մեր հաշվարկներով ոչ սակագնային խոչընդոտները կիսով չափ կրճատելու դեպքում ՀՆԱ-ն կարելի է բարձրացնել 3 տոկոսով, իսկ բնակչության բարեկեցությունը՝ 7 տոկոսով: Այդ խոչընդոտները 100 տոկոսով կրճատելու տարբերակը կարող ենք չդիտարկել, դա անհնար է: Հայաստանն անկասկած ևս շահում է դրանից: Հայաստանը շահում է գյուղատնտեսական արտադրանքի իր հոսքերով, ինչը հիմա բավականին բարձր է: Սակագների չեղարկումը կարող է հեռանկարային լինել գյուղատնտեսական արտադրանքի համար: Սակայն Հայաստանի դեպքում խանգարող մեկ այլ խնդիր կա՝ տրանսպորտային անհասանելիությունը: Իր նշանակությամբ այն ավելի շատ է արդյունավետություն «ուտում», քան՝ ոչ սակագնային խոչընդոտները:  - Դուք հիշատակեցիք ճանապարհները: Երևանում միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ համաձայնեցվել է «Ճանապարհային քարտեզ» տրանսպորտային քաղաքականությունը համակարգելու համար: Դրանում նաև նշվում է երկաթուղային հաղորդակցություն հաստատելու մասին: Ի՞նչ կշահի դրանից Հայաստանը, ինչպե՞ս ճանապարհային քարտեզը կարող է նպաստել աբխազական երկաթուղու բացմանը: - Մեր երկարաժամկետ տեսլականն այն է, որ Հայաստանը տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող երկրից դառնա տարանցիկ երկիր: Իսկ այդ նրբերշիկն երկու ծայր ունի՝ մեկը Իրանն է, և այդ ուղղությամբ այսօր շատ բան է արվում՝ կառուցվում է «Հյուսիս-հարավ» մայրուղին, որը ֆինանսավորվում է այդ թվում ԵԱԶԲ Կայունացման և զարգացման հիմնադրամի կողմից, խոսակցություններ կան երկաթուղի կառուցելու մասին: Սակայն գլխավոր խնդիրն Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է: Սա քաղաքական լուրջ հարց է: Այս «Գորդյան հանգույցը» պետք է կտրվի, և առանց դրա որակական փոփոխությունների հնարավոր չէ հասնել:  - Այսօրվա օրակարգի հիմնական հարցերից է միասնական էներգետիկ շուկայի ձևավորումը: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ նավթային շուկայի մասով ամեն ինչ համաձայնեցված է, գազային շուկայի մասով մնացել է մեկ հարց: Ո՞րն է այդ հարցը: Միասնական շուկայի ձևավորումն ինչպե՞ս կանդրադառնա գների վրա: - Երբ խոսում ենք միասնական էներգետիկ շուկայի մասին, իրականում ենթադրում ենք երեք առանձին շուկաներ՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի շուկաներ: Էլեկտրաէներգիայի շուկան ընդհանուր առմամբ համաձայնեցված է և պետք է ուժի մեջ մտնի 2019 թվականին, դրա շուրջ բանակցություններ են ընթանում, համաձայնեցվում է պայմանագրերի փաթեթը: Նավթի շուկան և գազի շուկան երկու միանգամայն տարբեր շուկաներ են, որոնք միանգամայն տարբեր կերպ են կարգավորովում: Սակայն երկուսում էլ հիմնական հարցն, ըստ էության, նույնն է՝ գազին և նավթին ոչ խտրական հասանելիությունը: Իսկ միասնական շուկայի ստեղծումն ազդեցություն կունենա՞ գների վրա: - Երբեք չպետք է ենթադրել, որ ինտեգրումը պանետա է, դա կլինիկական քաղաքականության գործիքներից միայն մեկն է՝ և, իմ կարծիքով, ոչ ամենակարևորը: Բովանդակության 90 տոկոսը պետության ազգային քաղաքականությունն է՝ այն ինչ նրանք անում են երկրի ներսում, և միայն 10 տոկոսն է նրանց միջազգային համագործակցությունը՝ այդ թվում նաև ԵԱՏՄ շրջանակներում: Նավթի և գազի գինը կնվազի, եթե շուկան ամբողջությամբ իրագործվի, բայց միայն տասնորդական տոկոսով: Գներն արդեն իսկ ցածր են: Օրինակ՝ Հայաստանը գազ է ստանում ներռուսական գներով՝ սրանից ցածր էլ ո՞ւր:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am