էդմոն Մարուքյանի կինը համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որը երբեք մամուլի ազատության համար տեսանելի պայքար չի մղել, հիմա մամուլի սահմանափակման օրինագիծ է մշակում:

Լիբերալ քաղաքացիական ինստիտուտի հիմնադիրը ԼՀԿ նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը։ Երեկ Երեւանի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ ԼՔ ինստիտուտը կազմակերպել էր հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին։ Ի սկզբանե տեղեկացնենք, որ քննարկումն իրականացվում էր «Խթանել թափանցիկ եւ վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ ԼՔ ինստիտուտի նպատակն է քննարկման արդյունքում մշակել օրենսդրական փաթեթ։

Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որը գրեթե որեւէ կապ չունի լրագրության եւ ԶԼՄ գործունեության հետ, փորձում է դրամաշնորհով օրենսդրական բարեփոխումների փաթեթ մշակել, որը ձեւակերպումներով կպայքարի ատելության խոսքի դեմ, իսկ իրականում համացանցային ազատ խոսքը լրջագույնս կսահմանափակի: Բայց փաթեթավորումը գեղեցիկ է անշուշտ: Ինստիտուտը մտադիր է վերահսկել ատելության խոսքի դրսեւորումները ՀՀ ԶԼՄ-ներում եւ խախտումների դեպքում, որպես պատիժ, նախատեսելու է տուգանք, որի չափը դեռ հստակ սահմանված չէ։
Պարբերաբար խախտելու դեպքում՝ տուգանքին կարող է փոխարինել անգամ լրատվամիջոցի գործունեության դադարեցումը։ Բայց ինչպես է վերահսկվելու՝ չգիտեն անգամ իրենք:

Օրինակ՝ PerfectTV-ն կամ այլ ձեւաչափով յութուբյան ալիքները, որոնց հասցեատերը, սեփականատերերը հայտնի չեն, չեն կարող հայտնվել սահմանափակումների առաջ, քանի որ նրանց չեն գտնելու, իսկ այն բարեխիղճ ԶԼՄ-ները, որոնք ունեն խմբագրություն եւ պատասխանատու, կվերահսկվեն, կտուգանվեն։ Անհասկանալի է նաեւ ատելության խոսքի դրսեւորման գնահատականը, կամ թե ինչպես է կարգավորվելու հանրահավաքների ընթացքում ուղիղ եթերում պատահաբար ատելության խոսք ենթադրող բովանդակության տարածումը: Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ ինստիտուտը, որը մի քանի տասնյակ էջանոց վերլուծություն էր իրականացրել, ուսումնասիրելով միջազգային փորձը՝ հաշվի չէր առել շրջանառության մեջ արդեն իսկ առկա «հակախտրականության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը ենթադրում է 12 օրենքներում փոփոխություն, եւ որտեղ արդեն իսկ առկա է ատելության խոսքի դեմ պայքարի մասին կետ։

Ինստիտուտի ներկայացուցիչները, ավաղ, տեղյակ չէին շրջանառության մեջ առկա օրենքների փաթեթից եւ փորձեցին իրենց արդարացնել, որ դա կուսումնասիրվի նախագծի կազմման փուլում։ Թեեւ նշվում էր, որ հաշվի է առնվել միջազգային փորձը, սակայն տեղական ԶԼՄ-ները ներգրավված չեն այս գործընթացում. տոտալ անտարբերություն է: Իսկ եթե ամփոփենք, ապա այս նախագիծը կլինի գործիք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ձեռքին, որն այժմ հսկողության տակ է պահում ՀՀ մուլտիպլեքսի հեռուստաալիքները:

Այս օրինագծի ընդունումից հետո նույնպիսի ընտրողաբար մոտեցմամբ ՀՌՀ-ն տույժեր կկիրառի իշխանությանը քննադատող հրապարակումների համար: Համակարգվելու եւ մշտադիտարկման են ենթարկվելու նաեւ առցանց մեդիան, յութուբյան ալիքները։

Հիշեցնենք նորից, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ի իրական շահառուն, համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը։ Նա 2023 թվականին նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։

Հարկ է նշել, որ կառույցներից ոչ մեկը որեւէ կապ չունի լրագրության եւ լրատվության հետ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 283 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am