«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում պարզվում է՝ պաշտպան Արման Թաթոյանից ավելի հարուստ աշխատողներ կան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից մեկն էլ ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանն է: Նա ունի մեկ բնակարան, Mercedes-Benz C 180 մակնիշի մեկ ավտոմեքենա: Մաշինյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 40 մլն 622 հազար դրամի չափով փոխառություն: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն 150 հազար դրամ, 210 եվրո, 2 մլն 120 հազար ռուսական ռուբլի և 2000 դոլար: Որպես եկամուտ, սակայն, նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 1.5 մլն դրամ:
Իսկ ահա ՄԻՊ աշխատակազմի մյուս ներկայացուցիչ Հրաչյա Պալյանն ունի 2 բնակարան, Volkswagen Golf 2.0 I մակնիշի մեկ ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 4 մլն 820 հազար դրամ, 6000 դոլար և 3800 եվրո: Նրա աշխատավարձը նույնպես կազմել է մոտ 1.5 մլն դրամ:
Սրան զուգահեռ՝ համեմատության համար տեղեկացնենք, որ պաշտպան Արման Թաթոյանը ունի 1 մլն 250 հազար դրամ և 3790 եվրո: Նրա՝ երեք վայրից ստացած աշխատավարձը կազմել է 13 մլն 852 հազար դրամ: Բնակարան և ավտոմեքենա էլ չունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը