ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել

«Հրապարակ» թերթը գրել է․

Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից հեռացնելն իշխող ուժի վրա կարող է ծանր նստել։ Նոր նախարարի թեկնածուի փնտրտուքը խաղաղ, հանգիստ մթնոլորտում չի անցնում, ասում են՝ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Որքան էլ իշխանականները վստահեցնեն, որ այդպես չէ, սակայն մեր աղբյուրները տեղեկացնում են, որ արդեն իսկ բարիկադների են բաժանվել, մի կողմում Ալեն Սիմոնյան-Հրաչյա Հակոբյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմն է` իր թեկնածու Սիսակ Գաբրիելյանով եւ աջակիցներով, մյուս կողմում՝ Անդրանիկ Քոչարյան-Արփի Դավոյան զույգը եւ ՔՊ-ի` իրենց գաղափարական թեւ հռչակածները, որոնք անհանդուրժողականությամբ են լցված հեղափոխությունից հետո մինի օլիգարխներ դարձած խմբի նկատմամբ` ԱԺ նախագահի գլխավորությամբ։

Բանն այն է, որ վարչությունը, ըստ ամենայնի, ընտրություն է կատարելու երեք թեկնածուի միջեւ, սակայն հիմնական մրցակցությունն այս երկուսի միջեւ է։ Մենք գրել էինք, որ նախարարի հրաժարականի հաջորդ օրը ՔՊ-ն նիստ է արել եւ նախարարի թեկնածություններ քննարկել: Վլադիմիր Վարդանյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը բացարկ են հայտնել, Արուսյակ Ջուլհակյանը չեմուչում է արել, բայց փորձում են նրան համոզել։ Այդ օրը, սակայն, Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը չի առաջադրվել, պայմանավորվել են, որ հաջորդ նիստին կշարունակեն հարցի քննարկումը եւ քվեարկությունը, քանի որ հնարավոր է այդ ընթացքում նոր թեկնածություններ էլ ի հայտ գան։ Եվ… «եկել են»․ Հրաչյա Հակոբյանն է լոբբինգ անում Սիսակ Գաբրիելյանի համար։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ վարչության նախորդ նիստում անձամբ էր առաջադրել Արփի Դավոյանի թեկնածությունը` հավանաբար, փորձելով զավեշտի վերածել այդ գործընթացը, նախօրեին Դավոյանին հարկ է համարել տեղեկացնել, որ ինքը վարչության առաջիկա նիստին առաջադրելու եւ պաշտպանելու է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, քանի որ Սիսակն իր ընկերն է։ Մինչ Սիսակի հայտնությունը Դավոյանը, որքան էլ զարմանալի է, վարչության մեծամասնության աջակցությունն ուներ, մինչդեռ այժմ ասում են՝ իրավիճակ է փոխվում։ Նախնական հաշվարկով՝ ՔՊ 15 հոգանոց վարչության անդամների մեծամասնությունը՝ առնվազն 7 անդամ, Սիսակ Գաբրիելյանի օգտին է քվեարկելու` Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուխչյան, որը Սիսակ Գաբրիելյանի բաջանաղն է, Վաղարշակ Հակոբյան, որը ջերմ հարաբերություններ ունի Խաչատուր Սուքիասյանի հետ, Ռոմանոս Պետրոսյան, որը Սասուն Միքայելյանի ախոյանն է եւ առաջնորդվելու է «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով․ գաղտնիք չէ, որ Միքայելյանի ու Սուքիասյանի միջեւ դեռեւս 2021 թվականին է սեւ կատու անցել։ Տիգրան Ավինյանն էլ Հրաչյա Հակոբյանի մտերիմն է։ Ամենայն հավանականությամբ, այս թիմում կլինեն նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը։ Եվ եթե անգամ մեկը մյուսին բարեկամ էլ չլինի, բոլորը հասկանում են Արփի Դավոյանի թեկնածության անհեթեթությունը: Մանավանդ այն հանգամանքը, որ Գրիգոր Մինասյանին հեռացնելու նախաձեռնողը նա էր, կստացվի հանեց, որ ինքը տեղը գրավի:

Մեր աղբյուրներն ասում են, որ ամեն ինչ կանեն, որ Արուսյակ Ջուլհակյանն էլ չհրաժարվի, քանի որ եթե նրա թեկնածությունն առաջադրեն, ապա Արփի Դավոյանի շանսերն էլ ավելի են նվազելու. նա Դավոյանից է ձայներ փախցնելու։ Ի դեպ, Արուսյակի թեկնածությունը նախորդ նիստում Վահագն Ալեքսանյանն է առաջադրել։ Եվ եթե Ջուլհակյանը 1 ձայն էլ փախցնի, դա կարող է վճռորոշ դեր խաղալ։

Ուստի ՔՊ վարչության հաջորդ նիստն աննախադեպ թեժ է լինելու: Պատմում են, որ այս օրերին Արփի Դավոյանը «փաստահավաք» աշխատանք է իրականացնում եւ ոչ հաճելի կոմպրոմատներ է հավաքել Սիսակ Գաբրիելյանի դեմ ու պատրաստվում է վարչության նիստում բարձրաձայնել, թե ինչպես է նա զբաղվել որոշ օլիգարխիկ շրջանակների շահերի պաշտպանությամբ եւ փորձել տարատեսակ օրենսդրական նախաձեռնություններ սղղացնել, բայց կուսակցությունում կանխել են։

Արփի Դավոյանն ու նրա աջակիցները կարծում են, որ Դավոյանը Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ մի շարք առավելություններ ունի` թիմի հնաբնակներից է, վարչության միակ կին ներկայացուցիչն է, ինչպես նաեւ՝ անմնացորդ ծառայում է Փաշինյանին։ Ի դեպ, թե՛ Դավոյանը, թե՛ Սիսակ Գաբրիելյանը իրավաբանի դիպլոմ ստացել են իշխանափոխությունից հետո. Սիսակը՝ 2021-ին, իսկ Արփին մոտ օրերս կստանա։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

դիտվել է 436 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am