«Հանրային հեռուստաընկերությունում» լուրջ չարաշահումներ և խախտումներ են հայտնաբերվել. Ռուբեն Ջաղինյանի առաջ պայման է դրվել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝վերջերս ֆինանսների նախարարության «կռուն» մանրակրկիտ ստուգումներ է կատարել Հանրային հեռուստաընկերությունում, ինչի արդյունքում  բազմաթիվ չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել։ Բացահայտված մեծամասշտաբ խախտումների կիզակետում հայտնվել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Հ1-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ կրճատվել են նաեւ գործուղումների համար տրամադրվող գումարները։ Երբեւէ չի եղել տարի, որ արտասահման՝գործուղման մեկնող աշխատանքային խմբերը գործուղման գումար չստանան։ Իսկ հիմա այդ գումարը կամ ընդհանրապես չեն տալիս, կամ տալիս են, բայց իրենց նախընտրելի մարդկանց։ Չեն վճարում նաեւ որոշ աշխատակիցների հասանելիք արձակուրդային գումարները։ Այստեղ էլ տարբերակում կա. եթե Հ1-ի ղեկավարության սիրելիներն են՝ ստանում են, իսկ եթե ուղղակի շփում չունեն հետները, ասել է թե՝ նույնիսկ դեմքով չեն ճանաչում, չեն տալիս, նույնիսկ եթե այդ մարդիկ աշխատավարձ են ստանում, պատշաճորեն կատարում հարկային վճարներ եւ այլն։ Իսկ ամենավատն այն է, որ աշխատակիցները չեն էլ փորձում դժգոհել, գիտեն, որ ասելու են՝սրտովդ չի, ազատվիր գնա, լիքը աշխատանք խնդրողներ կան։ Նկատենք, որ այս Մարգարիտա Գրիգորյանի կատարած չարաշահումների մասին բազմիցս է խոսվել, նշվել են կոնկրետ փաստեր, սակայն տիկինը, ինչպես միշտ, մնացել է անձեռնմխելի։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ, սակայն, Մարգոն չի կարողանալու խուսանավել պատասխանատվությունից։ Հարցը վերեւներում շատ լուրջ է դրված։ Ի մասնավորի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին ասվել է՝ եթե աշխատանքից չազատես Մարգարիտա Գրիգորյանին, քեզ ենք ազատելու։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդելու տարիներին ընկեր Մարգոն հազարից մեկ համալսարան գալով «2» գնահատական էր նշանակել մագիստրատուրայի երկրորդ կուրսի  ուսանողուհուն՝ Ռիմա Ղազարյանին, անտեղյակ լինելով, որ նա ամիսներ առաջ մահացել է հիվանդությունից»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am