Մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 30-ամյա վարորդի կալանքի որոշման քննությունը հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը բողոք-միջնորդություն է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի դատարանը չեղյալ հայտարարի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի որոշումը և երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 30-ամյա Խաչատուր Հակոբյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 1-ին Աբովյան քաղաքում իր վարած Lexus մակնիշի 10CZ 010 համարանիշի ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթ կատարելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արման Դանիելյանը դռնփակ դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ դատական նիստը հետաձգում է և այն տեղի կունենա նոյեմբերի 7-ին։ Դատարանի մոտ հավաքված տուժածի բարեկամնրն ասում էին. «Հուսով ենք՝ վերաքննիչ քրեական դատարանը բարձր կպահի իրավաբանի իր կոչումը և արդարացի որոշում կկայացնի, որպեսզի թե մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը, թե նրա հայրը, ով փորձում էր մոլորեցնել ոստիկաններին ու քննիչներին և թե Աբովյանի «մեծն» դատավորը իրենց ուղեղներին զոռ կտան ու կհիշեն Բալզակի հայտնի խոսքը, որ օրենքը սարդոստայն չէ, որի միջից խոշոր ճանճերը ճեղքեն, դուրս գան, իսկ մանրերը մնան»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարդատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ( նստավայրը՝ Աբովյան քաղաք), որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Հակոբյանի նկատմամբ: Վերջինիս նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել էր մարդու մահ/ և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով: Դատավոր Գեղամ Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր մերժել քննիչի միջնորդությունը, փոխարենը՝ բավարարել էր քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկած, նրան անօգնական թողած ու դեպքի վայրից փախուստի դիմած Խ. Հակոբյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի միջնորդությունը՝ նրան ազատ թողնելով 3 մլն դրամ գրավի դիմաց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Հակոբյանը աշխատում է որպես «Խաչատուր Հակոբյան» ԱՁ-ի տնօրեն, ով իր հոր՝ 59-ամյա Ռուբեն Հակոբյանի հետ հիմնականում սպասարկում են ոստիկաններին և դատավորներին՝ նրանց համար կարելով հագուստներ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ հանցագործությունը բացահայտվել էր հսկայածավալ քննչական գործողությունների արդյունքում: Կոտայքի մարզի քննիչներն ու Աբովյանի քննչական բաժնի քննիչները, մարզի քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սեդրակյանի, նույն բաժնի ավագ քննիչներ՝ Տիգրան Բաղյանի, Արման Գրիգորյանի կողմից կատարվել էին հսկայածավալ գործողություններ, որպեսզի հանցագործությունը բացահայտվեր և հանցագործի մտքով չանցնի, որ քննիչները կարող էին իր նվագի տակ պարել, ինչի համար էլ վրաերթի օրը Ռ. Հակոբյանն էր ներկայացել Ոստիկանություն և սկսել էր քննիչներին «Գյուլնազ տատու հեքիաթները» պատմել՝ մտածելով, որ «իր կարած վերմակը» քննիչները որպես հիմք կընդունեն ու «կքաշեն քրեական գործի վրա», մինչդեռ դերձակ Ռուբենը մոռացել էր իր մատին մատնոց դնել ու քննիչների ճիշտ գործողությունների արդյուքնում ծակոցները ստացավ իրական կասկածյալը, մինչդեռ դատավոր Գ. Մարգարյանը գերադասեց կիրառել գրավը: Դատարանի մոտ հավաքվածներն էլ, իմանալով, թե ինչ վճիռ է կայացրել դատավորը ասել էին. «Նա երևի դերձակի ազդեցության տակ է, ուզում է գործը կարի կասկածյալի սրտով»: Կասկածյալ, ԱՁ-ի տնօրեն՝ 30-ամյա Խաչատուր Հակոբյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am