«Աքլորականչը»՝ սպասվածից շուտ

Արդյոք սպասվածից շուտ եղա՞վ «մինչեւ աքլորականչը» ու իշխանության գիրկը նետված ՀՅԴ-ն ուրացավ Հանրապետականին՝ հղելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի իր ողջույնը, թե՞ դաշնակցությունը Սարգսյան-Քոչարյան դիմակայության հարթման մեկնարկն է տալիս, ցույց կտա ժամանակը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին այսօր հայտարարել է, որ եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի աշխուժացնել իր մասնակցությունը քաղաքական կյանքին, ՀՅԴ-ն միայն կողջունի այդ որոշումը: Նրա խոսքով, իր կուսակցությունը մինչեւ հիմա լավ հարաբերություններ է պահպանում Ռոբերտ Քոչարյանի հետ ու «անհեթեթություն» են այն կարծիքները, թե ՀՅԴ-ն միավորվել է ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության հետ, որպեսզի փակի Քոչարյանի ճանապարհը: «Մենք արդեն 25 տարի է կողմ ենք արտահայտվում 7 նպատակների իրականացմանը, որոնք կարեւորագույնն ենք համարում մեր երկրի համար: Մենք համագործակցել ենք իշխանությունների հետ նաեւ Քոչարյանի օրոք: Կարծում եմ, որ նրա կառավարման տարիները դրական են եղել մեր երկրի համար»,- ասել է Ռուստամյանը: Ինչպես ասում են՝ դաշնակցությունը գերազանցում է իրեն ու հաջողությամբ տանում «յոթը դռան» հայտնի կենդանի լինելու որդեգրած սկզբունքը: Ընդամենը ամիսներ առաջ, երբ տենչալով տենչում էր բռնել կերակրատաշտին տանող ճանապարհը, քոչարյանական երբեմնի հենարան ՀՅԴ-ից այնպես էին շշպռում նախկին «բոսին» ու հակադարձում սահմանադրական փոփոխությունների դեմ Քոչարյանի հարցազրույցներին, որ առաջին հայացքից անհավատալի էր թվում, թե ինչպես կարող են քար նետել մի ուղղությամբ, որ իրենց երկրորդ կյանք է պարգեւել: Հիմա, երբ ջրերը հանդարտվել են, ՀՅԴ-ում ողջույնններ ու բարեւներ են փոխանցում երբեմնի մեկենասին՝ տպավորություն ստեղծելով, որ ՀՅԴ-ն կփորձի նախորդ երեք կոալիցիաների համար վարձահատույց լինել Ռոբերտ Քոչարյանին եւ նրան առաջարկել քաղաքական գործակցություն, այդպիսով դառնալով Հայաստանի ներիշխանական համակարգում վերջին ութ տարիների առանցքային ՝ Սարգսյան-Քոչարյան դիմակայության հարթման միջնորդները: Ի դեպ, պարզվում է ՀՅԴ-ականները ոչ միայն պրոֆեսիոնալ միջնորդներ են՝ սրանից նրան խոսք տանել-բերելու հմուտ վարպետներ, այլեւ անեկդոտներ պատմելու հատուկ շնորհ ունեն: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր հայտարարել է, թե իրենցից հետո Հայաստանում, միջազգային կառույցների չափորփոշիչներով, քաղբանտարկյալներ չեն եղել:Նա սխալ է համարում քաղաքական դրդապատճառներով գնահատելը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալնավորման դեպքը, եւ կարծում է, որ պետք է քաղաքական բանտարկյալի գնահատականը տալ միջազգային կառույցների չափորոշիչների հիման վրա: «Եվրոպայի խորհուրդ կա, որ զբաղվում է այդ ամեն ինչով: Եթե այդպես լինի, միանգամից մոնիտորինգի հանձնաժողովը դրան կարձագանքի, զեկույցները կարձագանքեն եւ համապատասխան մարմիններն անաչառ գնահատականը կտան, ոչ թե ով, երբ ուզենա իր նախասիրություններից, իր քաղաքական ենթատեքստերից ելնելով որոշի՝ ով ինչ բանտարկյալ է»: Իսկ 90-ականներին, երբ բանտարկված էին ՀՅԴ-ական գործիչների, միջազգային կառույցնե՞րն են գնահատել, որ նրանք քաղբանտարկյալներ են հարցին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այն ժամանակ չկային այն չափորոշիչները, որ հիմա գործում են: Ավելին ասեմ, այն ժամանակ երբ մենք բանտերում էինք, Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ էլ չէր եւ երեւի դա էր սանձազերծել իշխանություններին, որ ինչ ուզենան անեն: Բավական են մի քանի փաստեր, առնվազն իրենց հայտարարությունները որ կատարվել են: Այսօրվա գնահատականները եթե վերցնենք եւ անցյալ փաստերը համդրենք՝ միանշանակ քաղբանտարկյալներ են: Բա քաղբանտարկյալը ո՞նց է լինում»: Մեկը լիներ հարցնել՝ «Իյա….իրոք»… Անի Սահակյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am