Սերժ Սարգսյանի հարձակումը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսին զուգահեռ, հայաստանյան մեդիահոսքը բավական առատ է Սերժ Սարգսյանի տնտեսական դատողություններով, որ նա արել է ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցների, այսպես ասած, փնջի շրջանակում: Բանն այն է, որ վերջին օրերին Սարգսյանը մի քանի հարցազրույց է տվել ռուսական տարբեր ձևաչափի լրատվամիջոցների: Այդ հարցազրույցների առանձնահատկությունն այն է, որ դրանք ընդգծված տնտեսական թեմատիկայով են, և Սերժ Սարգսյանը խոսում է արտաքին տնտեսական հարաբերությունների մասին, բնականաբար՝ առանցքում ունենալով այսպես ասած Եվրասիական միությունն ու դրա առաջ Հայաստանի պարտավորությունները: Զուտ բովանդակային շեշտադրումները, անշուշտ, առանձին քննարկման և դիտարկման առարկա են, սակայն ինքնին հարցազրույցների ընդգծված տնտեսական թեմատիկան, և ընդգծված արտաքին տնտեսական շրջանակը ուշագրավ են: Այդ ֆոնին էլ հետաքրքիր է այն, որ նոյեմբերի 2-ին ասուլիս տալով հայաստանցի լրագրողների համար, վարչապետ Կարեն Կարապետյանը գլխավորապես անդրադարձել է ներքին տնտեսական գործընթացներին, հպանցիկ շոշափելով արտաքին բաղադրիչները: Ավելին, Կարապետյանը չի անդրադարձել վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկին անգամ՝ իր կատարմամբ: Խոսքն Իրան կատարած այցի մասին է և զարմանալի է, որ Կարեն Կարապետյանն իր ասուլիսի ընթացքում այսպես ասած բաց է թողում այդ կարևոր թեման: Մամուլում օրերս հրապարակվեցին տեղեկություններ, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է իշխանության բաժանման հարցում, և Սարգսյանը կլինի վարչապետ, իսկ նա փոխվարչապետ: Կարեն Կարապետյանը հերքել է աշխատանքի այսպես ասած այդ բաժանումը, սակայն ուշագրավ է այն, որ այս օրերին բավականին նկատելի բաժանում է ուրվագծվում նրանց միջև՝ Սերժ Սարգսյանը բավականին ինտենսիվ քարոզչական ալիք է ծավալել ռուսական ԶԼՄ-ներով, այսպես ասած՝ մտնելով տնտեսական տիրույթ, որը նրա պարագայում ընկալվում էր թերևս իր ամենաթույլ և խոցելի տիրույթը: Փոխարենը, Կարեն Կարապետյանն իր ասուլիսի ընթացքում չի փորձում «տրորել» Սարգսյանի հարցազրույցներով գծված սահմանը: Արդյոք դա պայմանավորվածություն է, ու ի՞նչ ժամանակահատվածի համար և ինչ այսպես ասած փաթեթի շրջանակում: Միևնույն ժամանակ, արդյոք Սերժ Սարգսյանը ռուսական դաշտում փորձում է ցույց տալ, որ տնտեսությունն իր ամենևին խոցելի կամ թույլ տեղը չէ, կամ եթե էր, ապա այդ թուլությունն ու խոցելիությունն անցյալում է, և այժմ Սարգսյանն այդ ուղղությամբ նույնիսկ պատրաստվում է լինել բավական ակտիվ: Թեև, չի բացառվում, որ Սարգսյանի համար տնտեսական բաղադրիչը շարունակում է մնալ աքիլեսյան գարշապար՝ պարզապես նա առաջնորդվում է սկզբունքով, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am