«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկիի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանդիպման ժամանակ, անդրադարձ է եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխություններին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախարար Արտեմ Ասատրյանը ներակացրել է ներկայում շրջանառության մեջ դրված ԱՕ փոփոխությունների հիմնական ուղղությունները՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն է: Հատկանշական է փաստը, որ տեւական ժամանակ այս նախարարությունը զբաղված էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագիծ գրելով՝ դրա դիմաց ահռելի գումարներ ստանալով նույն Եվրամիությունից: Բայց որոշ ժամանակ անց պարզվեց՝ միջոցները գրպանվել են, իսկ ԱՕ նախագիծն այդպես էլ պատշաճ տեսքի չէր բերվել: Այս տարվա ապրիլի 27-ին վարչապետ Կարեն Կարապետյանը ստիպված էր հրապարակայնորեն անդրադառնալ այդ հարցին. նա դժգոհել էր ԱՕ-ից՝ ասելով, որ արմատական վերանայման կարիք ունի: Այս հարցին նա անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 13-ին խորհրդակցության ժամանակ: Ու, փաստորեն, ԵՄ-ն էլ իր հերթին է որոշել հետեւել այս գործընթացին՝ «տեր կանգնելով» ծախսած փողերին: Բայց նկատենք՝ վարչապետի դժգոհություններից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը, որին Արտեմ Ասատրյանը կարճ ժամանակ անց դարձրեց փոխնախարար»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը