Օրերս Շիկահողի արգելոցի տարածքում Մազրա գետի ափին հատվել է շուրջ 40 ծառ: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնեց «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը:
Ըստ նրա տեղեկությունների, դրանք եղել են 30-80 սմ տրամագիծ ունեցող տարբեր տեսակի թանկարժեք ծառեր՝ 70-80 տարեկան կաղնի, բոխի և այլն: Ավելին, Նարինե Կիրոկոսյանն անգամ տվյալներ է հայտնում ծառահատումն իրականացրած անձի մասին՝ նշելով, որ դա նույն մարդն է, ով 2015թ.-ին ևս անօրինական ծառահատումներ է իրականացրել նույն տարածքում:
Արգամ Նահապետյան անունով ռեյնջերը Շիկահող արգելոցի Ծավ գյուղի շրջանում «վերահսկողություն» իրականացնող անձն է, ով էլ, ըստ Նարինե Կիրակոսյանի, հենց պատասխանատուն է ապօրինի ծառահատումների: Դեռ 2015թ.-ին մնալով անպատիժ, վերջինս շարունակում է իր գործունեությունը: Նշենք, որ մոտ երկու տարի առաջ հրապարակվեցին լուսանկարներ և տեսանյութ անօրինական ծառահատման դեպքի մասին, սակայն դեպքը մինչ այժմ բացահայտված չէ: Նարինե Կիրակոսյանը պնդում է, որ այս հրապարակումից հետո իրեն բազմիցս սպառնացել են:
Ավելին` Econews.am-ում
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը