Նիկոլն իշխանության կասկածների շրջապտույտում

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով այն մասին, որ ՀՀԿ-ն կուլիսային շփումներ ու համագործակցություն է ծավալում տարբեր  քաղաքական ուժերի և անհատների հետ ու շեշտելով, որ այսուհետ այդ համագործակցությունը պետք է բացահայտ լինի՝ նկատի ունենալով, որ երկիրն անցում է կատարել պառլամենտական համակարգին ու մեծացել է խորհրդարանի դերը, պատգամավորներինը՝ հատկապես, ասել է. « Օրինակ, ՄԻ պաշտպանը ՀՀԿ-ի թեկնածուն էր, հավաքեց 96 ձայն, հիմա եղե՞լ է համագործակցություն, թե՞ չի եղել: Իսկ հիմա մենք բացահայտ համագործակցություն ենք հայտարարել: Խորհրդարանական համակարգի ժամանակ մենք պետք է համագործակցենք և՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, և՛ համագործակցող ուժերի հետ: Տարբեր ֆորմատներով մենք պետք համագործակցենք բոլոր քաղաքական ուժերի հետ, և ոչ միայն՝ պառլամենտական, նաև արտախորհրդարանական քաղաքական, քաղաքացիական հասարակության հետ»: Հարցին՝ ուզում եք ասել՝ Նիկոլ Փաշինյանի հետ է՞լ եք դուք համագործակցում, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Եղել են դեպքեր, որ օրենքների հետ կապված մենք համագործակցել են նաև Նիկոլ Փաշինյանի հետ, ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանի նման բանիմաց քաղաքական գործչի հետ ես բանակցություն չվարեմ, կամ Զարուհի Փոստանջյանի, կամ մյուսների հետ»: Բաղդասարյանի հայտարարությունը հետաքրքրական է դառնում Փաշինյան-իշխանություն  համագործակցության վերաբերյալ օրեր առաջ պատգամավորի հասցեին ուղղված մեղադրական ակնարկներից հետո: Բոլորն են հիշում, թե ինչպես պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին իշխանությունների հետ գաղտնի համագործակցության համար և ինչպես էր Փաշինյանը կաշվից դուրս գալիս հակառակն ապացուցելու համար: Շաբաթներ առաջ խորհրդարանում, մասնավորապես, երկխոսություն ծավալվեց   կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի ու Փաշինյանի միջեւ: Հովիկ Աբրահամյանին ուղղված ավանդական <<օդում կախված>> լուրերի մասին հարցին պատասխանելով՝ Հարությունյանը հեգնեց Փաշինյանին՝ ասելով, թե նա կարիք չունի ապացուցելու, որ ինքը իսկական ընդդիմադիր է։ «Գոնե ինձ հասկանալի է, թե ինչպես եք Դուք ուզում հերքել այն հայտարարությունները, թե Դուք ինչ-որ կերպ կապ ունեք իշխանության հետ, որ դուք իսկական ընդդիմադիր եք և այլն։ Եթե նպատակը դա է, ապա կարիք չկա։ Առնվազն ինձ Դուք արդեն համոզել եք, որ իշխանության հետ կապ չունեք։ Լրացուցիչ ջանքեր պետք չեն»,- ասաց Հարությունյանը՝ տողատակերում    իշխանության հետ համագործակցության կասկածների մասին հայտնելով: Այդ հայտարարությունից շատ չանցած ՀՀԿ խմբակցության ղեկավարը, փաստորեն, առանց այս ու այն կողմ ընկնելու հայտարարեց, որ Փաշինյանի հետ համագործակցություն, իսկապես, կա: Վերջինը դեռեւս չի արձագանքել ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությանը, եւ քանի դեռ <<օդում կախված>> են համագործակցության մասին լուրերը, ապա կարելի է մի քանի եզրահանգում անել՝ առաջին՝ համագործակցության իրողությունն անհերքելի է, ինչով էլ պայմանավորված էր Դավիթ Հարությունյանի նուրբ ակնարկները՝ հեռահար ուղերձով, որ եթե պատգամավորը համագործակցում է իշխանության որեւէ թեւի հետ, ապա անընդունելի է մեկ ուրիշ թեւի դեմ պայքարը: Երկրորդ՝ գաղտնիք չէ, որ քաղաքական դաշտի ամայացումից հետո Փաշինյանն այն եզակի գործիչներից է, որ դեռեւս չի կորցրել հանրային վարկանիշը, եթե չասենք, որ գնալով այն ավելի է մեծանում, ինչն էլ անհանգստություն է պատճառում իշխանությանն ընդհանրապես, որը փորձում է նմանատիպ հայտարարություններով կասկած սերմանել հանրության շրջանում: Այսուհանդերձ, Վահրամ Բաղդասարյանի խոսքերում ճշմարտության հատիկ կա այն առումով, որ Փաշինյանն իր վստահության քվեն տվեց ՄԻ թեկնածու Արման Թաթոյանին: Փաշինյանը հայտարարեց, որ ինքը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արման Թաթոյանին՝ իր որոշումը մեկնաբանելով որպես պոստ ֆակտում` վստահության քվե, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտին: Վստահությունը վստահություն, բայց գլխավոր հարցը մնում է օդում կախված`ինչո՞ւ Փաշինյանը վստահեց իշխանության  թեկնածուին, այն իշխանության, որի նկատմամբ Փաշինյանը բացարձակ վստահություն չունի ու այդ մասին մշտապես հայտարարում է հենց ինքը: Անկախ ինստիտուտի նկատմամբ դրսեւորած հարգանքից, Փաշինյանն իբրեւ նախկին քաղբանտարկյալ, չպետք է իր քվեն տար մի թեկնածուի, որը ոչ մի կերպ չխոսեց Հայաստանում քաղբանտարկյալների առկայության եւ այն մասին, թե մեր երկիրն, ընդհանրապես, ունեցել է քաղբանտարկյալներ, թե ոչ: `  Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am