Նոր բնակարաններ կառավարությունից

Կառավարությունը շարունակում է պետական ծրագրերի շրջանակում նոր բնակարանների կառուցման ծրագիրը, որը նախատեսված է պետական համակարգում աշխատողների համար: Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Ադոնց փողոցում կառուցվող բնակարանային համալիրի հարևանությամբ՝ Ադոնց N 6/2 հասցեում, նախատեսվում է սկսել նոր շենքի շինարարություն: Նոր շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել և շահագործման հանձնել 2018 թվականի դեկտեմբերին: Կառավարության փետրվարի 25-ի նիստում կհաստատվի պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը: Ըստ այդմ՝ բնակարանների համար 1 քմ-ի արժեքը սահմանվում է 310 հազար դրամ՝ ներքին հարդարմամբ և 285,000  դրամ՝  առանց ներքին հարդարման, ավտոկայանատեղի արժեքը՝  1մլն 950 հազ.  դրամ: Նորակառույց շենքն ունենալու է 170 բնակարան՝ 2, 3 և 4-սենյականոց: Պետական ծառայողները բնակարանները կարող են ձեռք բերել փուլային վճարման եղանակով, ինչպես նաև հիփոթեքային վարկավորմամբ՝ վճարելով կանխավճար՝ բնակարանի արժեքի 7,5 տոկոսը: Պետծառայողները հիփոթեքային վարկով բնակարան գնելու դեպքում օգտվում են նաև վարկի տոկոսները եկամտահարկով հատուցելու հնարավորությունից: Բնակարանը՝ հարկով, մուտքով ու դիրքով, ընտրում են շահառուները՝ վիճակահանության սկզբունքով: Շենքերն ունեն նաև ավտոկայանատեղի: «ՀՀ-ում պետական ծառայություն իրականացնող անձանց մի մասը բնակարանների ներկայիս ձևավորված շուկայական գների պայմաններում հնարավորություն չունի ինքնուրույն լուծելու իր ընտանիքի բնակարանային խնդիրները: Այդ կապակցությամբ կառավարությունը դեռևս 2014 թվականին ձեռնարկել է միջնորդային ծրագիր, որի շրջանակներում նախատեսված էր Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցել բազմաբնակարան շենքային համալիր: Ծրագրի գոհացուցիչ արդյունքներից ելնելով, որոնց մասին հավաստել են շահառուները, կատարվել է մոնիթորինգ, որի արդյունքում պարզվել է, որ շուրջ 700 պետական ծառայող շահագրգռված են օգտվել բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի ծրագրից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: Նախագծի հեղինակները համոզված են, որ բնակարանները  շուկայականից մատչելի տարբերակով  են առաջարկվում պետծառայողներին: Սակայն եթե համեմատելու լինենք անշարժ գույքի այժմյան շուկայկան գները, ամենևին էլ էժան չեն գները: Միակ առավելությունը թերևս կանխավճարի ցածր շեմն է, քանի որ, որպես կանոն, բանկերը հիփոթեքային վարկ հատկացնելու համար 20-30 տոկոս կանխավճար են պահանջում: Եվ երկրորդ առավելությունը եկամտահարկի արտոնությունն է, որը սակայն, կառուցապատողից բնակարան ձեռք բերելու պարագայում տարածվում  է բոլոր նորակառույցների  վրա: Ամեն դեպքում, ծրագրի գինը ավելի շատ կոմերցիոն է, քան թե սոցիալական: Ըստ էության, կառավարությունը այս կերպ փորձում է լուծել տնտեսական աճի և շինարարության ոլորտի զարգացման խնդիրը: Հավելենք նաև, որ սա պետծառայողների համար նախատեսված երկրորդ նորակառույցը կլինի. առաջինը՝ Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող շենքը, որը նախատեսված է 330 պետծառայողի համար, կշահագործվի 2017 թվականին: Բացի այս՝ նորակառույց բնակարանների ծրագիր իրագործում է նաև ԵՊՀ շրջանավարտների միավորումը: Մասնավորապես <<Մատչելի ծրագիր երիտասարդ մասնագետներին>> ծրագրի շրջանակում վերջին մի քանի տարում նոր շենքեր են կառուցվել Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:   Դավիթ  Մանուկյան

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am