Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Մանումենտի այգում իր առանձնատան մասին հրապարակումներին:
«Ես ասել եմ՝ եղբայրս է գնել, բայց չեմ ասել իմը չէ: Գնել է եղբայրս՝ 2011 թվականին՝ Կանադայի ու ԱՄՆ քաղաքացուց ու Սփյուռքի ինչ-որ կազմակերպությունից: Այնտեղ անտառ չի եղել։ 2014-ին է կառուցվել: Շատ վատ եմ վերաբերվում անտառների կտրելուն, բայց ես ինքս այնտեղ եմ մեծացել, այդ անտառը շատ լավ հիշում եմ: Անտառ չկար, արդեն վաճառված էր, այլ սեփականատեր կար», - նշեց Կ. Կարապետյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է բարձր պարիսպ կառուցում իր առանձնատան համար, վարչապետը պատասխանեց, որ իր սեփականության հարևանությամբ բազմահարկ շենք է կառուցվել ու իր բակը երևում է այդ շենքից: «Պարիսպ ենք կառուցել, ընդամենը փոքր միջավայր ենք փորձել ստեղծել, որ երբ դուրս ես գալիս բակ, բոլորի աչքի առաջ չլինես», - ասաց նա:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը