Թուրքական ազդեցության գալարները

«Փաստ» օրաթերթը գրում է. Նյու Յորքում «Թուրքական տանը» Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ակտիվորեն քննարկվեց հայաստանյան տարբեր շրջանակներում։ Ու հետաքրքական է, որ ավելի շատ քննարկման տիրույթում էին որոշակի դետալային հարցեր, թե ով ինչ նվիրեց, ինչու էր Փաշինյանն Էրդողանի գրքի ֆոնին ժպտում և այլն։ Բայց մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք առավել ընդգրկուն նշանակություն ունեն, հիմնականում աչքաթող արվեցին։ Օրինակ՝ կարևոր արձանագրում էր ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահի ելույթը, որտեղ ասվում էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերությունները կարգավորեն, ապա հայ-թուրքական հարաբերություններում ևս առաջընթաց կարձանագրվի։

Փաստացի, Ադրբեջանի միջոցով Թուրքիան նորից նախապայման է դնում Հայաստանի առաջ, որ եթե Ադրբեջանի պահանջները Հայաստանը կատարի, ապա իրենք էլ քայլ կկատարեն սահմանը բացելու ուղղությամբ։ Այսինքն՝ առանձին հայ-թուրքական ձևաչափով հանդիպումներից որևէ ակնկալիք ունենալ պետք չէ։ Ավելին՝ ուշադիր դիտելու դեպքում կնկատենք, որ Թուրքիան է հենց Ադրբեջանի միջոցով որոշ պահանջներ առաջ մղում։ Անկարայից արվող հայտարարություններից երևում է, որ իրենք անընդհատ շեշտում են, թե օգնել են Ադրբեջանին՝ հաղթանակ տանել Արցախյան պատերազմում, ուստի Ադրբեջանն էլ իր հերթին պարտավոր է փոխհատուցել այդ աջակցության համար։ Կարելի է դիտարկել, որ Թուրքիայի դրդմամբ առաջ մղվող պահանջներից մեկը վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն։

Պարզ է, որ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտ լինել չի կարող, քանի որ միջազգային պայմանագրերը, որպես կանոն, ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան ներքին օրենսդրությունը։ Սակայն իրականում խնդիրն ինչ-որ առումով այլ հարթության վրա է։ ՀՀ Սահմանադրության մեջ հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որտեղ ոչ միայն Արցախի մասին է նշված, այլև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, որը նաև փոխհատուցման հարցի բարձրացում է նախատեսում։ Արցախի հարցով Փաշինյանը նշել ու մի քանի անգամ էլ վերահաստատել է, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, բայց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ մղելուց հրաժարվելու մասով կոնկրետ ոչինչ չի նշվել, սակայն ժամանակի ընթացքում իշխանությունները ցույց են տվել, որ հակված են դրական ժեստեր կատարելու թուրքական կողմի ուղղությամբ։ Ու թուրքական կողմն էլ գոհ է այդ ամենից։

Բայց քանի որ Հայոց ցեղասպանության հարցը շատ զգայական է, ու ժողովուրդը միանգամից կընդդիմանա, ապա թեմաները քիչ-քիչ, դոզա առ դոզա են հանրությանը մատուցում, ինչի հանգուցալուծումն էլ պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումից ու փոխհատուցումից հրաժարվելու քաղաքականության առաջխաղացումը, ինչը նախապայման է եղել նաև 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների կնքումից հետո։ Հետաքրքրական է, որ եթե մի ժամանակ թուրքական կողմը Ադրբեջանին ավելի շատ դրդում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն անընդհատ բարձրացնելու, ապա ներկայում այս հարցում թուրքական կողմը որոշակիորեն պասիվացել է։ Պատճառն այն է, որ Նախիջևանը Թուրքիային կապող երկաթգիծը դեռ պատրաստ չէ ու պիտի սարքվի մի քանի տարվա ընթացքում։

Դրա համար էլ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլ քադիր Ուրալօղլուն նշել էր, թե Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։ Թուրքիան, ըստ էության, շահագրգռված չէ, որ իրենց նախատեսած միջանցքը շուտ բացվի, քանի որ այդ դեպքում այդ ուղին կարող են այլ ուժեր վերահսկել, իսկ թուրքական կողմը հետ կմնա դրա վրա ազդեցությունը տարածելու հարցում։ Այնինչ, իրենք նախատեսում են, որ պետք է վերահսկեն այն ու ճանապարհ բացեն պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Ըստ էության, դրանով է պայմանավորված, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն ավելի առաջ է եկել, իսկ ճանապարհների բացման հարցը՝ հետ մղվել։ Ավելին՝ կողմերը նույնիսկ համաձայնեցրել են, որ ճանապարհների ապաշրջափակման թեման թողնեն ապագայում քննարկելու։

Բայց մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև որոշակի հակասություններ կան։ Ադրբեջանում դժգոհ են, որ Թուրքիան լիովին սեփականացնում է իրենց հաղթանակը, փորձում է տիրանալ իրենց երկրին ու այն դարձնել թուրքական կցորդ։ Հակասություններ կան Իսրայելի հետ կապված, քանի որ Թուրքիան Գազայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հակաիսրայելական դիրքորոշում է որդեգրել, իսկ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Այս ամենով հանդերձ, մի իրողություն ևս հստակ է. Թուրքիան փորձելու է Հայաստանում նույնպես իր ազդեցությունը տարածել, այն դարձնել իր ցանկությունից կախված երկիր ու ժամանակի ընթացքում անգամ պահանջել, որ փակվի Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացումը մի բան է նշանակում՝ Հայաստանի վերածում նետտո-ներկրողի. Վահե Դավթյան Հունիսի 7-ին,եթե Նիկոլն ընտրվեց, հունիսի 8-ին Սյունիք էլ չենք ունենալու․ Վահե Մովսիսյան (video) Ողբերգական դեպք․ Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց Փաշինյա՛ն, գնա սրսկվի, էդ հարցը լուծի․ Անժելա Թովմասյան (vidoe) Ավիահարվածների հետևանքով Իրանում զոհվել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչը Դու երկար ապրի, որ երբ «սատ**ս, հորդ պատմես՝ ոնց են քեզ հայերը կզացրել»․ Վահե Մովսիսյան (video) «Արեւմտյան Ադրբեջանի» սահմանադրությունը. Հայաստանի վերածումը Թյուրքական աշխարհի վասալի. Մաթեւոսյան Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից Ֆրանսիայի ԱԳ նախարարը չնախատեսված այցով մեկնել է Իսրայել Բա ասում էիք Պրոբացիա-Պրոբացիա, հիմա հաստատվեց, որ Քննչականը պետք է թույլ տար. Արամ Վարդևանյան Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը․ Աբրահամյան ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում Վեհափառը մտադիր է այցելել Իլիա Բ-ի հուղարկավորությանը․ ելքի արգելքի մասով քայլեր են ձեռնարկվում «Պատերազմից առաջ Իրանում էիք, ի՞նչ եք խոսել այնտեղ»․ հարց՝ Պապիկյանին (video) Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի Պարզվում է, որ Փաշինյանն՝ ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Արագածոտնի բնակիչները՝ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին (video) Այսքան սպանություններից հետո ինչու՞ հրաժարական չտվեցիք․ հարց՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին (video) Մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարքը ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Թուրքիան կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումները ռեգիոնի երկրների վրա ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 39-ամյա կալանավորը փորձել է ինքսպանություն գործել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am