Նպատակահարմար կգտնեն ինձ տեսնել՝ ուրախ կլինեմ, չէ՝ կուսակցությունում եմ. hraparak.am

Հարցազրույց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանի հետ: - Պարոն Այվազյան, քաղաքականությանը հետեւո՞ւմ եք: Հիմա հանգստանում եք՝ հոգնել էիք: - Չէի ասի, թե հոգնել էի, չէի էլ ասի, թե հոգնելով է… արդյունքում այնպես ստացվեց, որ չեմ ընտրվել: Բայց ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, եւ ինչը որ կար առաջ, նույնն էլ հիմա է: - Իսկ աշխատանք, պաշտոն կուսակցությունից սպասո՞ւմ եք. մամուլը գրեց, որ Ձեր հարցը լուծվելու է 2018-ին, եւ լինելու եք գործադիրում: - Կրկնում եմ՝ ես Հանրապետական կուսակցության անդամ եմ. նպատակահարմար կգտնեն ընձի տեսնել՝ ուրախ կլինեմ, նպատակահարմար չեն գտնի՝ որպես կուսակցության անդամ կշարունակեմ: - Իսկ վիրավորված չե՞ք, որ բոլորին աշխատանք, պաշտոն տվեցին, Ձեզ մինչեւ հիմա՝ ոչ: - Ես հո բա՞ն չեմ, որ վիրավորվեմ կամ չվիրավորվեմ: Կամ ո՞ւմ՝ սաղին… ով պատգամավոր էր… - Դե, մեկին՝ այս երկրի դեսպան, մյուսին՝ այն: Վրաստանում դեսպան նշանակեցին Ձեր կուսակցին՝ Ռուբեն Սադոյանին: Դուք Վրաստանում էդքան կապեր ունեք․․․ - Դե, հիմա նորից եմ կրկնում՝ ըստ նպատկահարմարության որոշվում է, կա քաղաքական ղեկավարություն, որը որ որոշում է: Ու ես կասեի՝ ոչ, նեղացած չեմ, ու այդտեղ նեղանալու կամ չնեղանալու խնդիր չկա: Ընդհանրապես, էդ հարցերում նեղանալ կամ հակառակը չի կարելի: - Կառավարության նախագծերին, գալիք տարվա գլխավոր քաղաքական փաստաթղթին հետեւե՞լ եք՝ 2018-ի բյուջեին: Գիտեք՝ 5 հազարից ավելի աշխատատեղերի, սոցիալական, առողջապահական ծախսերի կրճատում: Գնաճ է տեղի ունենում, առաջին անհրաժեշտության ապրանքներ են թանկանում: Դուք ժամանակին Հանրապետական կուսակցության բոլոր նախագծերը, նախաձեռնությունները կրծքով պաշտպանողի դերում էիք: Հիմա ինչպե՞ս եք այս ամենին նայում՝ կողքից:  - Ճիշտն ասած՝ բյուջեին հանգամանալից չեմ ծանոթացել: Հիմա, գիտե՞ք, ամեն մի հանձնաժողովում գնում է բյուջեի մանրակրկիտ քննարկում, եւ ես բյուջեի նախագծի վերաբերյալ եզրակացություն տալուց այս պահին զրկված եմ: Չեմ կարող դրական կամ բացասական որեւէ բան ասել: Հուսով եմ, որ այս քննարկման փուլից հետո ամբողջական կարող եմ խոսել: - Հայտարարվեց, որ առաջիկա 2-3 տարիներին աշխատավարձի բարձրացում չի լինի, երեւի հիմա ավելի ազատ եք, խանութ եք գնում, տեսնում եք, թե ինչպես են մարդիկ ապրում, ինչ թանկություն է: - Էն ժամանակ էլ էի խանութ գնում ու էլի ազատ էի, չի եղել, որ իմ ազատության վրա սահմանափակում լինի: Ինչ վերաբերում է բյուջետային աշխատողների աշխատավարձի հետ կապված, որ մենք ունենք ամեն տարի պետական բյուջեով նախատեսված ծրագրային բարձրացումների խնդիր, որը մշտական կա: Իսկ մնացածը, նորից եմ ասում՝ ոլորտային կարող եմ խոսել միայն հանգամանալից ծանոթանալուց հետո: - Այս ընթացքում մարդկանց սոցիալական վիճակն էլ ավելի չի՞ վատացել: - Չէի ասի, ճիշտ ա՝ որոշակի գնաճ տեղի է ունեցել, բայց էդ գնաճը համաչափորեն բոլոր տեղերն ա: Ընենց չի, որ մենակ մեր մոտ է տեղի ունենում: Կան ընդհանուր տնտեսական տարբեր ազդեցություններ: Դա կարող է պայմանավորված լինել նաեւ դոլարի կուրսի բարձրացմամբ: Ես, օրինակ, մեր կողքի հարեւան երկրից երեկ եմ եկել, մի ամիս առաջ մեկ դոլարն արժեր 2.38 լարի, այսօր, հիմա՝ 1.58: Ու այնպես չէ, որ մեր ապրանքները ստեղ են արտադրվում, 80-90 տոկոսը դրսից է գալիս: Մանրամասները՝ hraparak.am-ում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am