Նարեկ Մալյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականի պաշտոնից, այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Վերջին շրջանում ժամանակս չէր հերիքում ստեղծագործական, դասախոսական աշխատանքին լիարժեք նվիրվելու համար։ Ինձ ճանաչողները գիտեն, որ 6 տարիների ընթացքում աշխատել եմ 7/24 ռեժիմով։ Ոստիկանությունում աշխատանքը ինձանից խլում էր ողջ էներգիաս։ Կիսատություն չեմ սիրում, իսկ ստեղծագործական ծրագրերս չափազանց հավակնոտ են։ Այդ պատճառով ՀՀ ոստիկանապետին խնդրել էի ինձ ազատել իմ զբաղեցրած պաշտոնից։
Այսօր այդ թեմայի շուրջ առանձնազրույց ունեցա Վլադիմիր Գասպարյանի հետ և խնդրանքս ի վերջո բավարարվեց։
Հետ հայացքով կարող եմ միայն շնորհակալ լինել արդյունավետ ու չափազանց հետաքրքիր աշխատանքային 6 տարիների համար։ Պատիվ ունեմ իմ փոքրիկ լումայով մասնակցությունս ներդնելու բարեփոխումների թիմային աշխատանքին։ Շնորհակալություն ողջ թիմիս», - գրել է Նարեկ Մալյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը