Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում էր, որ շինարարությունը երբեք չի սկսվի

Սեպտեմբերի 30-ին գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարությունից բացի, պաշտոնական միջոցառմանը մասնակցում էին Ղազախստանի և Ուզբեկստանի վարչապետները։ Ինչից կարելի է եզրակացնել, որ այդ երկրները ևս տնտեսական հույսեր են կապում նոր երկաթուղու գործարկման հետ։ Հայտարարվել է, որ 826 կմ երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը ծախսել է 775 մլն դոլար։ Ճանապարհի Ախալքալաք-Կարս հատվածի ծախսերը հոգացել է Թուրքիան։ Շահագործման հանձնելու փաստով ոգևորված քաղաքական գործիչներն ու տնտեսական փորձագետները հսկայական հեռանկար են տեսնում։ Ըստ նրանց՝ երկաթգծի այս հատվածի շնորհիվ արդեն իրականություն է Պեկին- Լոնդոն երկաթուղային ուղիղ կապը։ Համաշխարհային (կամ՝ տարածաշրջանային, եթե չեք հավատում երկաթուղու տնտեսական հեռանկարին) այս ծրագիրը ևս շրջանցեց մեր երկիրը։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը շրջանցելով՝ կառուցվեց Բաքու-Ջեյհան նավթամուղը։ Երկու դեպքում էլ մեր քաղաքական ուժերն ու իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում այդ ծրագրերից դուրս մնալու համար։ Բաքու-Ջեյհանին չմիանալը, օրինակ, ՀՅԴ-ն համարում էր իր հաղթանակը։ 90-ականներին այդ կուսակցության պաշտոնական օրգանը բոլոր համարներում փաստարկում էր նավթամուղին չմիանալու քաղաքական նպատակահարմարությունը։ Իսկ երկաթգծից խուսափելն արդեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ իրագործվեց։ 2004թ., կարծեմ, ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում Ռ. Քոչարյանը վստահեցնում էր, որ այդ շինարարությունը երբեք չի սկսվի։ 2007-ին, երբ հարևան երեք երկրների առաջին դեմքերը հուշագիր ստորագրեցին շինարարությունը սկսելու մտադրության մասին, մեր իշխանությունները մեզ դեռ համոզում էին, որ դա բլեֆ է։ Համոզում էին, որ ԱՄՆ-ը դեմ է այդ ծրագրին և թույլ չի տա իրագործել։ Դրանք այն ժամանակներն էին, երբ արտգործնախարար Օսկանյանը քաղաքական փայլուն ճառեր էր արտասանում առաջիկա 100 տարին շրջափակման պայմաններում անխոնջ ու աներկբա զարգացման հնարավորության մասին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am