Լրագրողներին ու պատգամավորներին վիրավորելու փոխարեն պարզապես կարելի էր հասարակությանը ներկայացնել ճշմարտությունը հաստատող փաստեր

«Հրապարակ» թերթը գրում է.Վիգեն Սարգսյանը մեր հասարակության մեջ ընկալվում էր որպես բարձր ինտելեկտուալ ու բարոյական կերպար, որը որոշակի հմայք էր տալիս նրան։ Սակայն պաշտպանության նախարարի կերպարում նա չկարողացավ հասարակական գիտակցության մեջ պահպանել իր մասին բարձր կարծիքը։ Շատ են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ քննադատությունները նրա կենսագրության եւ անցած ուղու մասին։ Եվ փոխարեն ՊՆ-ն, նախարարը լուրջ ու հավասարակշռված պատասխաններ ու ապացույցներ ներկայացնեն հանրությանը, որդեգրել են վիրավորանքների եւ հոխորտանքների ուղին։ Լրագրողներին ու պատգամավորներին վիրավորելու փոխարեն պարզապես կարելի էր հասարակությանը ներկայացնել ճշմարտությունը հաստատող փաստեր։ Եվ ամենացավալին այն է, որ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչը չկարողացավ մնալ իր բարձրության վրա եւ քննարկումների ժամանակ գիտական վիճաբանությունից իջավ անձնական վիրավորանքների դաշտ՝ կորցնելով օրենքի բարելավման եւ հասարակական ընկալման նախաձեռնողականությունը։ Ավելին՝ թույլ տվեց, որ իր ենթակաները եւս վիրավորեն մարդկանց՝ մշուշոտ ու ոչ հասցեական պիտակավորումներով։ Հասարակությունն այսօր հարց է տալիս՝ եթե պաշտպանության նախարարը չի կարողանում տիրապետել իր էմոցիաներին եւ տուրք է տալիս ամբոխահաճ պոպուլիզմին, հանդես չի գալիս որպես կայուն, ամրակուռ գիտակցությամբ ու բնավորությամբ անհատականություն, ինչպե՞ս կպահի իրեն պատերազմի դեպքում կամ բանակաշինության գործընթացում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am