Իշխանությունը իրավիճակին արձագանքում է այնպես, ինչպես ի վիճակի է եւ կարողանում է

Պետք է ընդունել, որ սոցիալական ապակազմակերպման նշանները վերջին 25 տարիներին մեզանում քրոնիկական բնույթ ունեն։ Դրանց կարելի է ականատես լինել ինչպես երկրի առանձին տարածաշրջաններում, այնպես էլ որոշակի սոցիալական միջավայրերում։ Նման երեւույթը նկատելի է նախեւառաջ մարզերում։ Որքան հեռու մայրաքաղաքից, այնքան ավելի դեպրեսիվ է դառնում կյանքի մթնոլորտը, ավելի աղքատ մարդիկ, եւ գնալով նվազում պահանջմունքները, ցանկությունները եւ այլն։ Եվ գնալով ավելանում են այդպիսի կյանքում անլուծելի խնդիրները։ Իհարկե, կառավարությունը փորձում է փոխել կացությունը, մշակում ինչ-ինչ ծրագրեր։ Սակայն կա խորհրդային ժամանակների այսպիսի կատակ. «Իշխանությունը կատարած աշխատանքի մասին հաշվետու է լինում ապագայի ծրագրերով»։ Բայց, իհարկե, խնդիրը ծրագրեր կազմողներն ու այս կամ այն նախագծի գնահատման որակական չափորոշիչները չեն։ Այլ այն, որ դրանց իրականացումն ընթանում է դանդաղ, նախատեսվածից շատ բան մնում թղթի վրա։ Մի շարք դեպքերում ընթացիկ որոշումների եւ գործողությունների մեջ նկատելի են միանգամայն այլ շահեր, որոնք միտված չեն հասարակության զարգացմանը։ Չնայած բոլոր ամպագոռգոռ հայտարարություններին՝ բնակչությունը, քաղաքացիները մեծապես կախում ունեն պետությունից, որին իրական կյանքում ներկայացնում է չինովնիկական զանգվածը։ Իսկ սրանք էլ քիչ են շահագրգռված զարգացման ինչ-ինչ մոդելների հարցում։ Դրա հետեւանքով նվազում է մարդկանց սոցիալական ակտիվությունը, աճում անվստահությունը ֆինանսական համակարգի, դատական ու օրենսդիր իշխանության, կուսակցութունների, իրավապահների նկատմամբ։ Վատ են գործում բնակչության տարբեր՝ մեծ ու փոքր խմբերի խնդիրների ներկայացման մեխանիզմները։ Նրանց շահերն ու պահանջմունքները չեն վերածվում լուծումներ պահանջող քաղաքական խնդիրների։ Կարծում ենք, այստեղ կարեւոր է առանձնացնել հենց կարճաժամկետ ծրագրերն ու փորձել հասկանալ, թե ինչպես են դրանք հարաբերակցվում երկարաժամկետ նպատակներին, եթե այդպիսիք կան։ Իհարկե, իշխանությունը տիրապետում է իրավիճակին եւ գերազանց տեղյակ է իրադրությանը։ Բայց դրան արձագանքում է այնպես, ինչպես ի վիճակի է եւ կարողանում է՝ դիտարկելով բոլոր հարցերն առավելապես սոցիալական լարվածության եւ իրեն սպառնացող հնարավոր վտանգների տեսանկյունից։ Այսինքն՝ զուտ բյուրոկրատաբար։ Իսկ առանց շահերը ներկայացնելու, դիրքորոշումների ու կարծիքների բազմազանության, հրապարակայնության ոլորտը կտրուկ սահմանափակվում է։ Մարդիկ, կորցնելով իրենց խնդիրների քննարկմանը մասնակցելու հնարավորությունը, կորցնում են նաեւ հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ, աճում են հասարակական անտարբերությունն ու յուրօրինակ ֆատալիզմը։ Այլ կերպ ասած, խնդիրները չեն լուծվում կամ լուծվում են դանդաղ ու կիսատ-պռատ, ուստիեւ հասարակության մի մասը գտնվում է նյարդայնության ու անելանելիության վիճակում, նրանք դժգոհ են կյանքից ու շրջապատից։ Տնտեսության աճի մասին կառավարության հայտարարությունները չեն կարող լավատեսություն ներշնչել մարդկանց, եթե վերջիններս իրենց կյանքում դա չեն զգում։ Ինչպե՞ս են վերաբերվում քաղաքացիները կյանքի այսօրվա պայմաններին։ Կան, բնականաբար, նրանք, ովքեր համարում են, թե «նման իրավիճակը հանդուրժել այլեւս չի կարելի»։ Կան, հակառակը, լավատեսներ, որոնք հայտարարում են. «Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ապրել կարելի է»։ Դրանք հիմնականում երիտասարդ եւ կիրթ մարդիկ են, շարժուն, ակտիվ, ընդունակ ոչ թե պարզապես հարմարվելու շրջակա կյանքին, այլեւ օգտագործելու բացվող նոր հնարավորությունները վաստակի, կարիերայի աճի համար։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից Ինքնասպանության դեպք Արմավիրում․ Մարմինը հայտնաբերվել է կիսաքանդ շինությունում, ոչ թե ցուցանակի վրա․ ՔԿ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել Ահազանգ է ստացվել, որ Գյումրու համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել Ռուսաստանը Եգիպտոսում ատոմակայան է կառուցում Եգիպտոսի համար, իսկ Թուրքիայում՝ իր Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Արցախն ուրացել եք ոչինչ, իսկ Գյումրին պատահմամբ գյուղ անվանելու համար` վայնասուն եք դնում. անթասիբ քպ-ներ». լուսանկարիչ Հայրը տանից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ» Զելենսկին առաջարկել է արևմտյան զորքեր տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կհաստատվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար Այո’, կնքահայրը պետք է աստվածասեր, եկեղեցասեր և հայրենասեր լինի Պուտինը միջուկային տրիադայի զարգացումը համարել է բացարձակ առաջնահերթություն Դատապարտում ենք փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ հայտարարությունը Դա իսկական շոկ էր մեզ համար. տա Աստված, որ նրա հետ ամեն ինչ լավ լինի. Սպերցյան Մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին շարունակելու եմ բարձրաձայնել դրսում․ Արմեն Աշոտյան Վրաստանը սահմանափակում է օտարերկրացիների աշխատանքը ծառայությունների ոլորտում «Սարսափելի թվեր․ Փաշինյանն ու Պապոյանը դա փաթաթեցին մեր վզին»․ տնտեսագետ Ռոլանդ Մարտիրոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am