Ռուզաննա Խաչատրյանը իմ գործընկերոջ կինն է, Վիգեն Սարգսյանն էլ իմ ընկերն է. Շարմազանով.ՀԺ

Հայաստանի նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ գործող Պնախարար Վիգեն Սարգսյանի հեռակա «պատերազմի» մասին Հայկական ժամանաը  զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: - Պարոն Շարմազանով, վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում Հայաստանի նախկին Պնախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ակտիվ գրառումներ է կատարում: Մեկ անանուն մատնանշում է մի  բարձրաստիճան պաշտոնյայի, ով ժամանակին հոր շրջապատի օգնությամբ խուսափել է բանակից, մեկ ասույթների շարք է թողարկում...Ի՞նչ եք կարծում, ու՞մ մասին է գրում Ռուզաննա Խաչատրյանը: Հասարակական կարծիք կա, որ այն գործող Պնախարար Վիգեն Սարգսյանի մասին է: - Նախ՝ ես ֆեյսբուք եւ այլ սոցիալական ցանցում չկամ, իսկ երկրորդը՝ մի հատ լավ դասախոս ունեի, Աստված հոգին լուսավորի, ուսանողներին ասում էր՝ ուղեղդ ափսոս է, որպեսզի անպետք ինֆորմացիայով լցնես, այն աղբաման չէ, որ ամեն ինչ լցնենք: Ես էլ հիմա իմ ուսանողներին եմ տալիս այս խորհուրդը: Ես ժամանակ չունեմ նման նյութեր կարդալու եւ դրանք մեկնաբանելու համար: Ես Ազգային ժողովի նախագահի տեղակալ եմ, ինձ լուրջ հարցեր տվեք: Բյուջեի նախագիծ կա, ընդդիմություն-իշխանություն կա, Ղարաբաղի հարց կա...Ճիշտն ասած, ոչ էլ կարդացել եմ ձեր կողմից նշած տիկնոջ գրառումը: - Ճանաչո՞ւմ եք Ռուզաննա Խաչատրյանին: - Այնքանով, որ նախկին նախարար պարոն Օհանյանի կինն է: - Ինչպե՞ս կբնութագրեք նրան: Առիթ ունեցե՞լ եք հետը շփվելու: - Առիթ ունենալ ի՞նչ է նշանակում: Պարտավո՞ր եմ ես բոլոր պաշտոնյաների կանանց ճանաչել: Ճանաչում են այնքանով, որ իմ գործընկերոջ կինն է: Ես իմ բոլոր գործընկերների կանանց պարտավոր չեմ ճանաչելու: Ես այն գործիչը չեմ, որ պետք է կենցաղային զրույցներ անեմ: - Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառումները հաջորդեցին նրան, երբ Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Զինվորականծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանափակվում է նաեւ տարկետման իրավունքը: Կապ չե՞ք տեսնում: - Ես իմ կարծիքն արդեն ասել եմ այդ օրենքի վերաբերյալ: Ընդդիմադիր իմ գործընկերներն ասել են, պաշտպանության նախարարն ասել է: Ես այդ հարցի շուրջ սպառիչ խոսել եմ: - Խոսքն այն մասին է, որ այդ գրառումը հաջորդեց օրենքի նախագծին: - Հայաստանում 3 միլիոն մարդ է ապրում եւ կարող են նրանք օրվա մեջ 20 անգամ գրառում կատարել: Չեմ կարծում, որ ԱԺ փոխնախագահը պետք է նստի եւ 3 միլիոնի գրառումներին պատասխանի: - Պարոն Շարմազանով, երեկ հայտի դարձավ, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գլխավոր զինկոմին գրություն է ուղարկել, խնդրել պաշտոնապես ներկայացնել, թե Վիգեն Սարգսյանը ի՞նչ հիմքերով է տարկետում ստացել:  - Ես Հայաստանի գլխավոր զինկոմը չեմ, որ կարողանամ պարոն Փաշինյանի հարցին պատասխանեմ, ում որ դիմել է՝ նա էլ կպատասխանի: Վիգեն Սարգսյանն իմ ընկերն է, իմ գաղափարական ընկերն է, ինչպես ամբիոնից եմ ասել՝ ես սատարում եմ նրա «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը: - Իսկ որպես ՀՀԿ-ի խոսնակ ի՞նչ կարծիք ունեք նրա լրագրողների հանդեպ ունեցած վերաբերումքի մասին: - Ի՞նչ է եղել, նա շատ բարեկիրթ շփվում է: - Աժ-ում անտակտ անվանեց: - Դե, եթե մարդիկ անտակտ են.. դե այնպես չէ, որ լրագրողներն էլ առավոտից իրիկուն իշխանություններին գովաբանելով ման են գալիս: Նրանց հոդվածները կոռեկտության սահմաններու՞մ են: - Ասացիք՝ դե, եթե մարդիկ անտակտ են...այսինքն՝ համամի՞տ եք Վիգեն Սարգսյանի հետ: -Ես չգիտեմ նա ինչ է նկատի ունեցել, բայց այս կյանքում հրեշտակներ չկան:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am