Կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ 2018 թվականին իր փոխվարչապետ դառնալու շուրջ խոսակցություններին.
«Ես այս հարցին բազմիցս պատասխանել եմ Նա ապարդյուն է համարում խոսակցություններն
այն մասին, թե իր և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թվականին իր փոխվարչապետ դառնալու շուրջ: Այս պահի դրությամբ ապրիլի 9-ից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ առաջարկելու է վարչապետի իր թեկնածությունը: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, ուստի որևէ պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է»,- հայտարարեց վարչապետը:
Հարցին, թե արդյոք ցանկանում է մնալ ՀՀ վարչապետի պաշտոնում՝ Կարապետյանն ասաց. «Ես հստակ
հայտարարել եմ, որ պատրաստ եմ: Շարունակում եմ աշխատանքները հնարավորություններիս ներածին չափով: Ես ցանկանում եմ ծառայել մեր երկրին: Վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող»: «ՀՀԿ հետագա անելիքները հստակ ձևակերպված են: Մենք նոր սահմանադրություն ենք ընդունել, նոր կարգավիճակի ենք անցնում, որտեղ հստակ ձևակերպված է, թե ինչպես դա կլինի»,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք համակարծիք է մի խումբ հանրապետական գործիչների այն պնդմանը, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է որպես ՀՀԿ նախագահ և Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ վարչապետն ասաց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշին՝ որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, պետք է ասեմ, որ ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը