Բերված անձը 4 ժամվա ընթացքում պետք է ձերբակալվի.նոր նախագիծն ընդունվեց

«Բանն այն է, որ բերված անձը մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալը գտնվում է բավականին անպաշտպան վիճակում: Մենք նախատեսում ենք, որ բերված անձը 4 ժամվա ընթացքում պետք է ստանա ձերբակալվածի կարգավիճակ հակառակ դեպքում` պետք է ազատ արձակվի: Սա լուրջ խթան է, որպեսզի մենք պաշտպանենք այդ անձանց իրավունքները: Բացի այդ, մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալը, մենք նախատեսում ենք մի շարք իրավունքներ, որոնցից անձը պետք է օգտվի: Դրանք են` իմանալ ազատությունից զրկվելու պատճառը, պահպանել լռություն, ստանալ իր իրավունքների մասին բանավոր պարզաբանում, գրավոր ծանուցում և պարզաբանում, իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, հրավիրել փաստաբան և իր պահանջով ենթարկվել բժշկական հետազոտության», - այսօրվա Կառավարության նիստում ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ: «Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև ձերբակալման դատական բողոքարկման հստակ ընթացակարգ:Դա նախպատեսում է նաև արտառոց դեպք, երբ ներկայացվում է հիմնավոր պատճառ, առերևույթ հիմքեր, որ կա վատ վերաբերմունքի վտանգ, ապա դատարանը պետք է բողոքը քննի անհապաղ»,ասաց նա: Ներկա օրենսդրությամբ անձի նկատմամբ կալանավորումը կարող է որպես խափանման միջոց կիրառվել այնպիսի հանցագործությունների համար, որոնց պարագայում ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել մի շարք գործողություններ` հատկապես խոսքը վերաբերում է թաքնվելուն, նոր հանցանք կատարելուն: «Այս «կամ»-ն իրականում շատ բացում է դաշտը: Այդ «կամ»-ը փոխելով «և»-ով՝ մենք իրապես փոխում ենք իրավիճակը: Այսինքն՝ կալանավորման որոշում կայացնելու համար պետք է առկա լինի մեկ տարուց ավելի ազատազրկմաան պատժով հանցագործություն և մյուս երկու հիմքերից գոնե մեկը:Ներկայացված նախագծով կարգավորվում է նաև, թե դատավարության, որ մասնակիցները, որ դեպքում կարող են հրաժարվել ցուցմունք տալուց և հստակեցվում է` որոնք են համարվում քրեադատավարական օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները », - ասաց Դավիթ Հարությունյանը: Որոշման նախագիծն ընդունվեց :

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am