Կոչ.օրենքի բացակայության ամեն մի վայրկյանը կարող է կյանք արժենալ

Կոչ ԱԺ պատգամավորներին՝ առաջնորդվելով անձի կյանքի և առողջության իրավունքների առաջնահերթությամբջատագովել «Ընտանեկան բռնության կանխարգելման ևընտանեկան բռնությանենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի բարելավումը և նպաստել օրենքի ընդունման գործընթացինքանզի դրա բացակայության ամեն մի վայրկյանը կարող է կյանք արժենալ Հարգելի՛ ԱԺ պատգամավորներ, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը բուռն արձագանք գտավ հանրության շրջանում: Եվ մինչ հասարակության մի ստվար զանգված քննադատում է օրենքը և հարցականի տակ դնում դրա հրատապության ու անհրաժեշտության հարցը, դատարաններում քննվում են մահվան ելքով ընտանեկան բռնության դեպքեր, որոնք այդպես էլ մնում են աննկատ և չլուսաբանված: Սույն նամակով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ցանկանում է ձեր ուշադրությունը հրավիրել Նարինե Դանիելյանի սպանության գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 6 ամիս շարունակվող դատաքննության վրա՝ մատնանշելով օրենսդրական դաշտի բացը` ինչպես ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերի արդար դատաքննության ապահովման գործընթացում: 38-ամյա Նարինե Դանիելյանի ամուսինը՝ 42-ամյա Արթուր Մելիքսեթյանը մեղադրվում է կնոջ սպանության մեջ. Նարինեի դին՝ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով, հայտնաբերվել է 2016թ. սեպտեմբերի 19-ին` Արմավիրի մարզի Ակնալիճ-Զարթոնք տանող ավտոճանապարհի հարակից ջրատարում: Ձեզ ենք ներկայացնում այս գործին վերաբերող մի քանի կարևոր կետեր, որոնք օրինաչափություն են հանդիսանում ընտանեկան բռնության դեպքերի դատական քննության գործընթացում:

  1.  Տվյալ հանցագործությունը քննվում է որպես մեկանգամյա դեպք, այլ ոչ դե շղթայական բնույթ կրող և տարբեր տեսակներով դրսևորվող բռնարար վարք: Այն փաստը, որ մեղադրյալ Արթուր Մելիքսեթյանը 25 տարվա ընթացքում խեղել է կնոջ և երեխաների կյանքը (մեղադրյալը դատարանում ընդունել է ամուսնական կյանքի ընթացքում կնոջը ծեծի ենթարկելու փաստը)՝ պարբերաբար բռնության ենթարկելով նրանց, դուրս է մնում դատարանի ուշադրության կենտրոնից, մինչդեռ ընտանեկան բռնության առանձնահատկություններից մեկը ճնշումների պարբերականությունն է: Կնոջ նկատմամբ գործադրված հոգեբանական (սոցիալական ծայրահեղ մեկուսացում, մշտական վերահսկողություն) և տնտեսական (աշխատելու արգելք) ճնշումները դատարանում չեն որակվում որպես բռնություն և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ: Մինչդեռ առաջարկված նախագիծը սահմանում է թե՛ ընտանեկան բռնությունը, թե՛ դրա տեսակներն ու պարբերական բնույթը՝ այդպիսով իրավական հիմք հանդիսանալով անհրաժեշտ դատավարական որակումներին: Այնուամենայնիվ, նախագիծը չի քրեականացնում ընտանեկան բռնությունը և չի նախատեսում ընտանեկան բռնությունը որպես հանցագործության ծանրացուցիչ հանգամանք: Այս քայլերը կնպաստեին բռնության դեպքերի վերհանմանը և անպատժելիության մթնոլորտի վերացմանը:
  2.  Որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկվում է մեղադրյալի խնամքին երեք անչափահաս երեխայի գտնվելը, որոնք փաստացիորեն գտնվում են մեղադրյալի ծնողների խնամակալության ներքո, ինչը կրկին վկայում է ընտանեկան բռնության երևույթի ընկալման բացակայության և նույն հանցակազմով քննվող այլ հանցագործությունների հետ նույնականացման մասին: Մինչդեռ տվյալ դեպքում անհրաժեշտ են երեխաների պաշտպանությանը, նման դեպքերում նրանց հոգեբանական և այլ աջակցության տրամադրմանը, ծնողական իրավունքների պատշաճ իրականացմանն ուղղված մեխանիզմներ, որոնք կբացառեն հանցագործի պատասխանատվությունը մեղմացնելու նպատակով երեխաների խնամքի շահարկումը: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կարող է հանդիսանալ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի լրացումը՝ բռնությունից երեխաների պաշտպանության հարցում:
  3.   Նարինե Դանիելյանն ամուսնացել է 14 տարեկան հասակում: Ներկայիս ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը, սահմանելով ամուսնության կնքման պայման հանդիսացող տարիքային ցենզը, ամուսնության անվավերությունից զատ այլ հետևանքներ չի նախատեսում նման դեպքերի գրանցման պարագայում, մինչդեռ միջազգային փորձը վկայում է վաղաժամկետ ամուսնությունների քրեականացման նպատակահարմարության մասին:
  4.   Հայ ընտանիքի ավանդականության շահարկումը նույնիսկ դատական նիստում է տեղ գտնում՝ վտանգելով արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը: Մեղադրյալի փաստաբանի՝ իր պաշտպանյալի արարքը կնոջ «չենթարկվելով» և կովկասյան ազգերին «բնորոշ» հատկանիշներով արդարացնելու փորձերը վկայում են իրավաբանների, իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված, ընտանեկան բռնությանը վերաբերող վերապատրաստումների պակասի, եթե ոչ իսպառ բացակայության մասին: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծըկարգավորում է նաև տվյալ խնդիրը:
  5.    Դատական նիստերին մասնակցող անձանց կողմից բազմիցս մեղադրանքներ են հնչել տուժողի իրավահաջորդի՝ Նարինեի քրոջ հասցեին՝ նրան որակելով «խառնակիչ» և «ընտանիք քանդող», մինչդեռ նա եղել է միակը, ով փորձել է աջակցել բռնության մեջ ապրող կնոջը: Ընտանեկան բռնության ենթարկվող կանանց աջակցման պետական մեխանիզմների բացակայությանը գումարվում է նաև անձնական մակարդակի վրա օգնություն տրամադրող հարազատների, հատկապես՝ կանանց թիրախավորումը: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մանրամասն կարգավորում է աջակցման պետական մեխանիզմների ստեղծման և իրագործման կարգը՝ պաշտպանություն երաշխավորելով թե՛ բռնության ենթարկվողին և թե՛ նրան աջակցող հարազատներին:
Վերոշարադրվածը գեթ մեկ օրինակ է ամեն տարի տեղի ունեցող ընտանեկան բռնության հազարավոր դեպքերի, որոնցից առնվազն 10-ը անդառնալի ավարտ են ունենում, մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերը հնարավոր կլիներ կանխել համապատասխան օրենքի առկայության դեպքում՝ ժամանակին անհրաժեշտ պաշտպանություն ցուցաբերելով ընտանեկան բռնության ենթարկվող անձանց: Ս.թ. նոյեմբերի 2-ին, ժամը՝ 15:00-ին, տեղի է ունենալու տվյալ գործով վերջին դատական նիստը, որի ժամանակ հրապարակվելու է դատավճիռը: Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին, առաջնորդվելով անձի կյանքի և առողջության իրավունքների առաջնահերթությամբ, ջատագովել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի բարելավումը և նպաստել օրենքի ընդունման գործընթացին, քանզի դրա բացակայության ամեն մի վայրկյանը կարող է կյանք արժենալ: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք»  ՀԿ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ «Ագաթ» ՀԿ

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am