Այսօր ժամը 16:00-ին Հս. պողոտայում մեկնարկելու է դրամահավաք՝ Երևանը Գյումրու կողքին խորագրով
Երեկ Գյումրիում էի: Տիգրան Համասյանը հրաշք համերգ տվեց` բացօթյա ` դոմիկների հենց հարևանությամբ: Ընկերներս ուզում են 13 ընտանիք փրկել, որոնք անտանելի պայմաններում են ապրում 1988-ի երկրաշարժից հետո: Պետությունն այս մարդկանց լքել է: Բայց մենք այդ իրավունքը չունենք` ժամանակն է գործել: Այսօր ժամը 16:00-ին Հս. պողոտայում մեկնարկելու է դրամահավաք՝ Երևանը Գյումրու կողքին խորագրով: Դրամահավաքը շարունակվում է: Տեսանյութը՝ ստորև.
