Կառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում կառուցվող 35 հարկանի 5 երկնաքերերը խաթարել են Փոսի դպրոցի՝ Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Բանն այն է, որ արդեն երկու շաբաթ է N172 հիմնական դպրոցում դասերը օնլայն են ընթանում, քանի որ «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է շինարարություն, որի արդյունքում դպրոցի բարձր հարկի դասարաններում երկրաշարժ է, երեխաները խուճապահար են եղել:

Թե այս մասին ինչ է մտածում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հարցական է. նա նման դեպքերում անհաղորդ է: Սակայն փաստ է, որ շինարարությանը չխանգարելու համար երեխաների դասերն օնլայն են անցկացվում, ոչ թե, օրինակ, շինարարությունն է դադարեցվում պետության կողմից։

Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում երկնաքերեր կառուցողը «Ռենշին» ընկերությունն է։ Նախագծման աշխատանքները, ինչպես տեղեկանում ենք «Ռենշին» ընկերության պաշտոնական կայքից, կատարել են արտասահմանյան ընկերություններ. «Ինժեներիա՝ ARUP. ինժեներաշինարարական լուծումներում համաշխարհային առաջատարներից, ճարտարապետությունը՝ միջազգային Laguarda.low ընկերության կողմից»։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունը անմիջական կապ ունի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ինքը՝ փոխվարչապետը, խուսափում է որեւէ արձագանք տալուց, հերքելուց կամ հաստատելուց, սակայն, տեղեկություններ կան, որ Մհեր Գրիգորյանի հովանավորչությամբ է «Ռենշին» ընկերությունը հաջողություններ գրանցում կառուցապատման ոլորտում։

«Ռենշին» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի՝ Արայիկ Կարապետյանը եւ Էդուարդ Մարությանը. նրանք հավասարապես տիրապետում են ընկերության բաժնետոմսերին 50/50 մասնաբաժիններով։ Հավելենք, որ զինվորական հոսպիտալի նախկին շենքը, որի տարածքում էլ իրականացվում է շինարարությունը, օտարվել է 2020 թվականին, եւ գույքի գնահատված արժեքը, 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ, կազմում է 7 մլրդ 716 մլն ՀՀ դրամ՝ գրեթե 19 մլն ԱՄՆ դոլար։ Համաձայն 2020 թվականի կառավարության որոշման՝ գնորդը պարտավորվելու է պահպանել արժեք ներկայացնող կառույցների ճարտարապետական տեսքը` դրանք միայն վերանորոգելով ու հարդարելով։ Փոխարենը հնարավորություն է ունենալու հոսպիտալի ներկայիս գլխավոր մասնաշենքի աջ եւ ձախ հատվածամասերում մինչեւ 12 հարկանի շինություններ կառուցելու, սակայն այժմ նախագիծը ենթադրում է 35 հարկանի 5 երկնաքեր։

Արդյոք սա նորմերի խախտում չէ՝ հարցական է։ Կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախված եւ ակնհայտ արտոնություններ ունեցող այս ընկերությունը նշում է՝ նախագծի ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջում: Ստացվում է, որ երեխաները պետք է դասերը երկու տարի անցկացնեն օնլայն, որ իշխանության «սրտի» կառուցապատողն ավարտի անթույլատրելի հարկերի քանակով շինարարությունը։

Բացի սրանից, ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումներից անպակաս ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը ոչ մի կերպ չի անդրադարձել ստեղծված իրավիճակին. երեխաներից եւ ծնողներից ներողություն խնդրելու փոխարեն՝ նա մի նոր եւ տխրահռչակ օրենքի նախագիծ է մշակում։

Կարելի է արձանագրել, որ այս իշխանությունների օրոք կրթությունն անկում է ապրում, իսկ բնակարանաշինությունը` աճ։ Սա խոսում է իշխանության կողմից սերմանվող կրթական կեղծ արժեքների մասին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 25․ 09․ 24 թ համարում։

դիտվել է 350 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am