Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր իշխանությունից հեռացող ԽՍՀՄ-ի նախկին ղեկավար Գորբաչովի ելույթը

Սովորաբար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին երկրների ղեկավարները հանդես են գալիս իրենց երկրների ուղերձներով, որտեղ նշում են նաև պահի կարևոր շեշտադրումները:

Այդպիսին էին նաև Հայաստանի բոլոր ղեկավարների ելույթները նախկինում:

Փաշինյանի այս վերջին ելույթը տարբերվում էր բոլորից: Նրա ելույթի մեջ, գրեթե ոչ մի մեսիջ չկար, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ մեզ հուզող խնդիրների վերաբերյալ:

Փաշինյանը բառախաղերով, փորձեց կապել այս նստաշրջանի «Ապագայի գագաթնաժողովի» անվանումը «Ապագա կա, կա ապագա» 2021-ին իր նախնտրական կարգախոսի հետ, փորձելով ցույց տալ, թե իբր ինքը և իր գործնեությունը համահունչ է ՄԱԿ-ի կողմից հռչակված կարգախոսի հետ: Սակայն նույնիսկ այս հարցում, իր համեմատությունը ի վնաս իրեն ստացվեց: Քանի որ հիշեցնելով իր կարգախոսը, նա մեկ անգամ ևս հիշեցրեց իր պարտված ծրագրերի մասին:

2021-ին նա, փաստացի խաբելով հանրությանը այս կարգախոսով, կրկին նոր ողբերգությւններ բերեց Հայաստանին: 2022-ի սեպտեմբերին սպանվեցին ավելի քան 200 հայ զինվորականներ, և զոհերի քանակը փաստացի երկու անգամ ավել էր 2016-ի ապրիլյան պատերազմի զոհերից:

Հասկանալի է, որ դա չէր խոստացել Փաշինյանը Հայաստանին:

Այդ դեպքից հետո, 2022-ի հոկտեմբերին, նա ադրբեջանցիների համար, պատմական զիջում կատարեց, համաձայնվելով, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Հասկանալի է, որ այդպիսի «ապագա» չէր ակնկալում հայ ժողովուրդը իրենից:

2022-ի հոկտեմբերին Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, Փաշինյանը, փաստացի մահվան դատապարտեց արցախցիներին իրենց Հայրենիքում, որի արդյունքում Ադրբեջանը սկզբից շրջափակեց Արցախը, իսկ հետո պարտադրեց, որ այնտեղի բնակչությունը լքի իր Հայրենիքը:

Հասկանալի է, որ նման «ապագա», մարդիկ նույնիսկ իրենց թշնամիներին չէին ցանկանա: Իսկ Փաշինյանի այսպիսի «ապագաներով» կործանեց Արցախը, գրեթե կործանման եզրին է հասցրել նաև Հայաստանը, իսկ երկու օր առաջ, առանց ամոթ զգալու, ՄԱԿ-ի ամբիոնից, կրկին հիշեցրեց իր «կարգախոսը»:

Նույնիսկ չենք քննարկի, թե ինչ բովանդակություն ուներ իր ելույթը ՄԱԿ-ում, որը ավելի շատ հիշեցնում էր ցածր որակի մանկապատանեկան ոտանավոր, քան լուրջ քաղաքական ասույթ:

Սակայն իր այս ոտանավոր-խոսքում, կարմիր թելով անցնում էր մի թեզ, որ այլևս ինքը ոչինչ չունի ասելու միջազգային հանրությանը, ներկայացնելով Հայաստանը:

Մոտավորապես նույն վիճակում էր հայտնվել Գորբաչովը 1990-ին, երբ ԽՍՀՄ-ը տապալել էր, բոլոր առումներով, բայց ՄԱԿ-ում հանդես էր գալիս գեղեցիկ փաթեթավորված և ոչինչ չասող ելույթներով: Արևմտյան դիտորդներն այն ժամանակ նշում էին, որ Գորբաչովն այն ժամանակ հանդես էր գալիս, արդեն ոչ թե խորհրդային լսարանի, այլ արևմտյան լսարանի համար, քանի որ վաղուց էր կորցրել իր հեղինակությունը ԽՍՀՄ-ում, բայց ցանկանում էր, գոնե արևմտյան տիրույթում մնալ յուրային գործիչ: Դա իշխանությունից հեռացող գործչի պահվածք էր, որ հասկանում էր, որ սեփական Հայրենիքում այլևս անելիք չուներ, սակայն փորձում էր պահանջված մնալ արևմտյան հարթակներում:

Գրեթե նույն ոճը տեսանելի էր նաև Փաշինյանի մոտ:

Փաշինյանն արդեն ամբողջովին սպառված գործիչ է, իսկ թե ինչու է նա մինչ այսօր կարողացել մնալ իշխանությանը, սա արդեն այլ խնդիր է, որը պայմանավորված է Հայաստանի քաղաքական դաշտի անկատարությամբ:

Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am