Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20: 23-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արամուս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ նախ 2 մարտական հաշվարկով, իսկ հետո ևս 1 մարտական հաշվարկով: Հրշեջները գյուղացիների և Արամուսի գյուղապետ Նիկողոսյանի գլխավորությամբ մարել են հրդեհի տարածումը, սակայն կրակն իր սև գործն արել է: Դեպքի վայրում են եղել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի էլեկտրացանցեր «Գեղամա» մասնաճյուղի ՕԿԾ կարգավարը, ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային հրդեհային և տեխանվտանգության տեսչության աշխատակիցներն ու Աբովյան քաղաքի 1-03 ծառայության հերթապահ խումբը: Այս պահին պարզվում է՝ հրդեհի հետևանքով տուժածներ կան թե ոչ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի




