Դոնբաս այցի ժամանակ բարձրաձայնել ենք արցախահայության խնդիրները․ Անդրանիկ Թևանյան (video)

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակությունը՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 14-ից 18-ն այցելել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն։
Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ամփոփելով դոնբասյան այցի արդյունքները՝ Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ այնտեղ բարձրաձայնել են նաև արցախահայության խնդիրները և կոտրել են այն կեղծ թեզը, թե իբր դրսում Արցախի թեման փակ է։
Թևանյանը շեշտել է, որ ռուսական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են արցախահայության՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի մասին հնչեցրած իր հայտարարությունները։
Եվ ընդհանրապես, «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակության այցը Դոնբաս լայն արձագանք է ստացել միջազգային մամուլի և ռուսական ազդեցիկ լրատվամիջոցների կողմից՝ միայն համացանցում ամբողջ աշխարհով ընդգրկելով ավելի քան 140 միլիոնանոց լսարան։
Այցը եղել է բավականին հագեցած օրակարգով՝ հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, երիտասարդների, տեղահանվածների և այլոց հետ։
Թևանյանը նաև նշել է, որ փոխել են այն տեսակետը, թե Հայաստանում բոլորը դեմ են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Այս այցով «Մայր Հայաստանը» ցույց է տվել, որ Հայաստանում կան նաև այլ տեսակետ ունեցողներ։
Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան՝ սեփական ընկերության շինթույլտվությունների համակարգող․ «Հետք» Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»․ Առաքել Սրբազան Արաբկիրի ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է Նիկոլի երեկվա լռությունը պատահական չէր․ պատրաստվեք նոր զիջումների․ Սուրեն Սուրենյանց (video) Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն Փաշինյանը Ալիևին նվեր է մատուցել․ թաքցնելու այլևս ոչինչ չունի․ Սուրեն Սուրենյանց (video) 6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Կրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ «Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում. Նարեկ Կարապետյան Ընտրակաշառք, ճնշումներ, ձերբակալություններ ու անհավասար պայմաններ․ ի՞նչ է արձանագրել ԵԽԽՎ-ն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին Ով է Վարդենիսի քաղաքապետի թեկնածու առաջադրվել Ում է աշխատանքից ազատել Նիկոլ Փաշինյանը Դավաճանությունը շուտ էր սկսվել․Արմեն Գրիգորյանը 20թ․ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանից զգուշացում էր ստացել (video) #ՈՒՂԻՂ․ Մոսկվայից սպառնում են կտրել գազը․ Նիկոլին Էրդողանը չի օգնի․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Հայրապետյան․ «Յան» ազգանունով ոմանք չգիտեն՝ ինչ է բարոյականությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am