Ամերիկայի Ձայն
«Այսօր ես սկսում եմ Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը», – հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունից հետո: -«Ես խնդրելու եմ Կոնգրեսից անմիջապես նախաձեռնել ծրագրի դադարեցման գործընթացը: Բազմազանության վիճակախաղ՝ գեղեցիկ է հնչում, բայց ոչ մի գեղեցիկ բան չի պարունակում: Մենք ցանկանում ենք անմիջապես դադարեցնել բազմազանության վիճակախաղը: Մենք ցանկանում ենք ունենալ արժանիքների հիման վրա մեր երկիր մուտք գործող ներգաղթյալներ, որը թույլ կտա մարդկանց ներգաղթի իրավունք ստանալ նրանց գիտելիքների հիման վրա»:
«Մենք պետք է լինենք ավելի կոշտ եւ ավելի խելացի», – նշել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի միջոցներին: – «Պետք չէ դառնալ քաղաքական կոռեկտության գերի: Մենք այնքան կոռեկտ ենք, որ վախենում ենք որեւէ քայլ ձեռնարկել: Դա միայն մեր երկրին չի վերաբերում, այլեւ՝ մյուսներին: Մենք պետք է լինենք կոշտ ու խելացի, մենք պետք է անենք այն, ինչ անհրաժեշտ է մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»:
«Մենք պետք է արագ եւ ավելի կոշտ պատիժ սահմանենք, ավելին, քան այն պատիժը, որն այժմ ստանում են այս կենդանիները», – ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Նյու Յորքում ահաբեկչության համար մեղադրվող կասկածյալի պատժի հարցը: – «Նրանց գործերը տարիներով լսվում են դատարաններում, որից հետո չգիտես, թե ինչ տեղի կունենա: Մեզ պետք է արագ արդարադատություն: Ավելի արագ եւ ավելի կոշտ, քան կա այսօր: Որովհետեւ այսօրվա պատիժն ուղղակի խեղկատակություն է, ուղղակի ծիծաղելի է»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը