Ցմահ դատապարտյալներիս կոչը ՀՀ նախագահին

Պրն նախագահ, այսօր շատ ցմահ դատապարտյալներիս ազատության հարցը փաստացի կախված է Ձեր կամքից։ Այսօր դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները` ի դեմս դատախազների և դատավորների, կարծես թե համակարգում իրավասու չեն որոշում կայացնել ` ցմահ բանտարկյալների ազատ արձակման խնդրի մեջ։ Նրանց ձեռքերը մեր՝ ցմահ բանտարկյալներիս նման շղթայված է, և նրանք միայն մատնացույց են անում Բաղրամյան 26 հասցեն, այսինքն` դիմել անձամբ Ձեզ։ Ինչպես շատ ու շատ պետական այրեր, այնպես էլ նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր խոսքում ասաց, որ խնդիրը իրավական հարթության մեջ չէ, այլ քաղաքական։ Իհարկե, մենք հասկանում ենք տվյալ պաշտոնյաների մեկնաբանությունները, որոնք կարծես հեռու են իրականությունից։ Ըստ նրանց՝իրավական ոլորտում նման նախադեպը չկա, ուստի՝ իրականացնողն էլ չկա։ Այս խնդրի միակ լուծումը Ձեր որոշման կայացման մեջ է, հարգարժան պրն Նախագահ։ Այսպես, վաղաժամկետ ազատվելու հարցը ընդմիշտ թվում է, թե փակվել է ցմահ դատապարտյաներիս առջև` պատճառաբանությունն էլ միայն մեկը ` իբրև չունենք <<պատշաճ վարքագիծ>>։ Փաստորեն ազատ հանձնաժողովը իր մեկ գրչի հարվածով, մեզ հետ չշփվելով և մեզ չճանաչելով, ոչ միայն տալիս է թյուր եզրակացություն, այլ նաև Հայաստանում առկա մի մասնագիտության մասնագետների բազմաչարչար աշխատանքի վրա է կասկածելու տեղիք տալիս` որպես մասնագիտություն թերի գործելու կամ ընդհանրապես չգործելու հարցում և այս ամենն այն դեպքում, երբ այդ մասնագետներն իրենց աշխատանքում արդեն իսկ ունեն երկար տարիների բազմաչարչար փորձ ու պրոֆեսիոնալիզմ։ Պրն նախագահ, Ձեր կամքից և հայեցողությունից է կախված մեր ազատության ձեռք բերման հարցը, չէ որ ՔԿՀ-ների բազմաթիվ մասնագետների աշխատանքների շնորհիվ և մեր զղջումների արդյունքում մենք փոխվել ենք և պատրաստ ենք ինտեգրվելու հասարակությանը։ Ստորև ներկայացնում ենք ցմահ դատապարտված մի դատապարտյալի բնութագրի օրինակ, որը տրված է Հ.Հ Ա.Ն 《Արմավիր》 Ք.Կ.Հ-ի 06․07․2017 թ-ին տրված եզրակացությունից․ Ստեփան Արտյուշայի Գրիգորյանի՝《Արմավիր》Ք.Կ.Հ-ի կողմից 31.05.2016 թ-ին տրված բնութագրից. Բնավորությամբ հանգիստ է, նպատակային, շփվող, չկաշկանդվող, միջանձնային և ներխմբային փոխհարաբերություններում կազմակերպող է, նախաձեռնող և իրականացնող, բացասական հակում չունի, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, շփվող է, հավասարակշռված, շփվում է հավասարակշռված և դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալների հետ: Կատարած հանցանքի համար զղջում է . հիմնարկում կազմակերպված սպորտային միջոցառումներին մասնակցում է .աշխատանքի ցանկություն հայտնել է, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին : Քաղաքացիական հայց չունի. կապը հարազատների հետ պահպանվում է հեռախոսազանգերի, տեսակցությունների միջոցով, բնակարանով ապահոված է . նյութակենցաղային ապահովածությունը բավարար է :

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am