Այսօր տեղի ունեցավ Սրբազան Պայքարի հանրահավաքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նպատակը՝ փողոցային պայքարի առումով բավական պասիվ օգոստոս-սեպտեմբեր ամիսներից հետո հասարակության տարբեր շերտերի տրամադրությունը ստուգելն էր, պայքարի նոր փուլի մեկնարկի շռնդալից կերպով ազդարարելը, ինչպես նաև հետագա անելիքների մասին տեղեկացնելը։ Հանրահավաքը մեծ հաջողություն գրանցեց, ինչի մասին վկայում են համալիրի լեփ լեցուն լինելը և լուսաբանող լրատվամիջոցների դիտումները։
Ուշագրավ է, որ շարժումը «հետևություններ է արել» իշխանափոխության նախորդ փորձերից և այս անգամ քաղաքացիներին տրամադրում է համակարգային ու համառ պայքարի, նախորդ՝ ավելի զգացմունքային ու փոքր-ինչ երազկոտ խոստումների փոխարեն։
Բագրատ Սրբազանն իր ելույթում ազդարարեց, որ փողոցային պայքարի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 2-ին նախատեսված առաջին մեծ հանրահավաքով Հանրապետության հրապարակում։
Շատ հասարակական գործիչներ կուլիսներում իրենց զարմանքն են հայտնում՝ օրվա ընտրությամբ պայմանավորված, քանի որ ավելի վաղ խոսվում էր հանրահավաքները արդեն սեպտեմբերին սկսելու մասին։
ՀԱՅԵԼԻ ակումբի տեղեկություններով՝ հանրահավաքները հոկտեմբերին սկսելու որոշման վրա ազդել է Վեհափառ հայրապետը։ Համալիրի հավաքից առաջ սրբազանը հանդիպել է կաթողիկոսին և քննարկել շարժման հետագա անելիքներն ու իշխանափոխության ծրագիրը։ Կաթողիկոսը հորդորել է փողոցային պայքարը սկսել Մայր Տաճարի վերօծումից և մյուռոնօրհնեքից հետո, որպեսզի որևէ անախորժություն կամ իշխանության կողմից հակաքրիստոնեական հերթական քայլ չխանգարի արարողությանը։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը