Գևորգ Վարդանյանը նշանակվել է

ՀՀ ԳԱԱ նախագահության որոշման համաձայն՝ հոկտեմբերի 23-ից Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի գիտական քարտուղար, պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը նշանակվել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հայկ Դեմոյանը գտնվում է ԱՄՆ-ում՝ Հարվարդի համալսարանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գևորգ Վարդանյանը պատմական գիտությունների թեկնածու է, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող: Շուրջ երկու տասնյակ գիտական հրապարակումների, նաև մեկ մենագրութան հեղինակ: Գիտական հետաքրքրությունների շրջանակն է Հայոց ցեղասպանության պատմություն, ցեղասպանության ժխտում, համեմատական ցեղասպանագիտություն, Օսմանահպատակ հույների պատմություն, Օսմանյան և Ռուսական կայսրությունների համեմատական պատմություն: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 2017 թ.-ից ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դոկտորանտ է: 2011 թ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: 2008 – 2011 թթ. ուսանել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրայում, թեկնածուական ատենախոսության թեման`«Հունական բնակչությունն Օսմանյան կայսրությունում և փոքրասիական աղետը, 1914-1923 թթ.»: 2003 – 2008 թթ. ուսանել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության բաժնում: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ 2014 – 2017 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար: 2012 – 2014 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ: 2010 – 2012 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars), ինչպես նաև «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի խմբագրակազմի անդամ է: Եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը ստեղծող թիմի կազմում: Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովներում: Վերջին հրապարակումներից են Մենագրություն` «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և փոքրասիական աղետը, 1914-1923 թթ.», Երևան, ՀՑԹԻ հրատ., 2012: Հոդվածներ` «Հայությունը երկու կայսրությունների միջև. 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի կովկասյան ճակատը օսմանյան պատերազմական քարոզչության մեջ», Ցեղասպանագիտական հանդես 4-1(2016), էջ 11-24: “The Ottoman Genocide of the Armenians and Greeks: The Similarities and Structural Peculiarities.” in Genocide in the Late Ottoman Empire: Armenians, Assyrians and Greeks, 1913-1923, ed. George Shirinian, New York: Berghahn Books, 2017: pp. 274-299.

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am