«Կոնվերս բանկի» մասնաճյուղի թալանի գործով կալանավորվածը հերքում է իր առնչությունը դեպքին. armtimes.com

«Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղի հափշտակությունից անցել է ավելի քան երկու շաբաթ, սակայն դեռեւս իրավապահները չեն հայտնաբերել ո՛չ գլխավոր մեղադրյալին՝ Յուրի Ցիգանկովին, որին մեղադրում են բանկը թալանելու մեջ, ո՛չ էլ առանձնապես խոշոր չափերով գողոնը:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա փողոցում գտնվող մասնաճյուղից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար էին հափշտակել։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 29-ամյա Դավիթ Գրիգորյանը, 30-ամյա Արսեն Գրիգորյանը, 34 ամյա Մարատ Գալստյանը եւ Աշոտ Մանուկյանը: Իսկ Աշտարակի բնակիչ 29-ամյա Պյոտր Ցիգանկովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է:Մեր տեղեկություններով, գործով կալանավորված անձինք հերքում են իրենց առնչությունը դեպքին եւ չեն ընդունում մեղադրանքները: Մասնավորապես՝ Մարատ Գալստյանը, որին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով ավազակությանը օժանդակելու համար, չի ընդունում մեղադրանքը: Մեր զրույցում նրա պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը հերքել է իր առնչությունը դեպքին: «Կարծում եմ՝ մինչ այժմ կատարված գործողություններն անօրինական են եղել եւ այժմ իմ պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ: Քանի որ կալանքի միջնորդության քննարկման նյութերին ծանոթանալով՝ հանգում եմ այն եզրակացության, որ իմ պաշտպանյալի առնչությունը հիմնավորող փաստաթղթեր վարույթն իրականացնող մարմինը ձեռք չի բերել: Ամեն դեպքում մենք հույս ունենք, որ իրականացվող նախաքննությամբ մեր առնչվելն այդ դեպքին կբացահայտվի, եւ Մանվել Գալստյանն ազատ կարձակվի, ինչպես նաեւ կդադարեցվի նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը»,- ասաց պաշտպանը:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am