Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Փարաքարում. տեղաբնակները փակել են ճանապարհը

Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Փարաքար գյուղի հազարից ավելի բնակիչներ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում են, որպեսզի Արմավիրի Մեծն մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջ տա իր ոստիկանական հակումներին և Փարաքար գյուղի անդորրը չխաթարի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում փարաքարցիներն ասում էին. «Մարզպետը մի օր քնել, հելել ու որոշել է, որ մեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանին և դպրոցի մի քանի աշխատակիցների պետք է ազատի աշխատանքից: Հետաքրքիր է՝ մարզպետը, որ պաշտոնավարման ընթացքում երևի չի հետաքրքրվել դպրոցի կյանքով, որտեղի՞ց է որոշել, որ տնօրենը պետք է ազատվի աշխատանքից: Մենք մեր տնօրենից գոհ ենք, նա և կոլեկտիվի անդամները մեր երեխաներին ավելի շատ են ուսում տվել քան Մեծն մարզպետը: Բավական է արդեն, հոգնել ենք Ղահրամանյանի կամակատար որոշումներից ու խնդրում ենք կառավարությանը, որպեսզի հետամուտ լինեն, որ մարզպետը, ըստ մեր կարծիքի, իր անօրինական որոշումը չեղյալ հայտարարի: Հակառակ դեպքում՝ մենք կառավարությանն ու մարզպետին կապացուցենք, որ՝ գյուղ կանգնի գերան կկոտրի»: Այս պահին նշված վայր են ժամանել նաև Ոստիկանության Էջմիածնի բաժնի մեծ թվով աշխատակիցներ ՝ Էջմիածնի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Քիչ առաջ գյուղացիները ճանապարհը բացեցին՝ դրսևորելով բարի կամք, սակայն սպառնում են՝ եթե մարզպետը իր որոշումը չվերանայի, ապա մեր ու մանուկ, ահել ու ջահել օդանավակայանի ճանապարհը փակելու են:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am