Հայաստանը մտադիր է ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումները Ռուսաստան, հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը РИА Новости-ին տված հարցազրույցում:
«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի կարգավիճակում մենք առաջին հերթին հետապնդում ենք այս նպատակները: Անցյալ տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները դեպի Ռուսաստան աճել են 40 տոկոսով: Այս տարի ցուցանիշները փոքրի ինչ նվազել են, սակայն կազմում են ավելի քան 35 տոկոս: Հայաստանում լավ տեմպերով զարգացնում ենք նաեւ ջերմոցային տնտեսությունները: Գյուղատնտեսական արտադրանքի տեսանկյունից Հայաստանը ՌԴ կարող է արտահանել բանջարեղեն, մրգեր, դրանցից պատրաստված պահածոներ ու պանիր: Հայաստանը կարող է մրցակցել ՌԴ տոմատների հայտնի ներկրողների հետ: Երբ ոմանց համար խնդիրներ են առաջանում, մյուսների համար դրանք կարող են հնարավորություններ ստեղծել: Հենց դա էլ մենք օգտագործեցինք անցյալ տարի: Շուկան այնքան մեծ է, որ խաղացողների թվի ավելացումը ոչ մեկին չի խանգարի եւ միայն օգուտ կտա», - ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը