Հոկտեմբերի 30-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում: Ժամը 14:50-ի սահմաններում Փափազյան փողոցի բնակիչ, 56-ամյա Սեդրակ Հարությունյանը Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ հոկտեմբերի 29-ի ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 30-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի մոտ գողացել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 80 SO 080 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հեռաքննություն է սկսվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 31-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Ծերենցի փողոցի բնակիչ, 33-ամյա Վահե Օսեյանը և հայտնել, որ հոկտեմբերի 30-ի ժամը 13:00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Արշակունյաց պողոտայի թիվ 47 շենքի մոտ գողացել են իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 44 ՍՍ 443 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը