Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջի միջոցով շարունակում է «հեռահար հարվածներ» հասցնել Պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին, թեև գրառումներում Խաչատրյանը Սարգսյանի անունը չի նշում, միայն ակնարկում է նրա մասին: Այսպիսով ներկայացնում ենք տիկնոջ ամենաթարմ գրառումը.
«ԱՍՈՒՅԹՆԵՐ
իր գրասենյակի մատույցները անառիկ պահած և գրիչի սխալ օգտագործումից, թանաքի հետադարձ հարվածից գանգուղեղային ծանր վնասվածք ստացած պաշտոնյային
…Լինում են խրամատային ճշմարտություններ, և «կաբինետային կլյաուզաներ»…
…Զորավարը զորահանդես է բեմադրում, գրասենյակային գործիչը՝ մի դերասանի «թատրոն»…
…Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանը իր գրասենյակի դուռն է…
…Խրամատ պահողը ծանր վնասվածքից ապաքինվեց, «կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց…
…Պատերազմի խրամատով անցած սպան չի’ դավաճանի իր ժողովրդին և Հայրենիքը…
Հ.Գ.
Իմ նախկին հիվանդին (այժմյան պաշտոնյա).
— Գարշահոտ բերանը բուժվում է, գարշահոտ հոգին՝ ԵՐԲԵ’Ք…»,- գրել է Ռուզաննա Խաչատրյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը