ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակումը կապ չունի երկրի ԵԱՏՄ-ին անդամակցության հետ: Նման հայտարարություն նա արել է «Российская газета»-ին տված հարցազրույցում:
Ինչպես ասել է՝ դա կապված չէ անդամակցության հետ, որովհետեւ Հայաստանում ռուսերենին միշտ էլ լավ են վերաբերվել եւ այն միշտ էլ լայն տարածում է ունեցել: Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսությունները կապված են հազար թելերով:
Նախագահը հիշեցրել է նաև, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը սկսվում է երկրորդ դասարանից:
«Ունենք դասարաններ, որոնցում ուսումնական ողջ գործընթացը կատարվում է ռուսերենով: Այսօր ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը, որպեսզի նոր սերնդի դեպքում եւս պահպանվեն ռուսերենի ուսուցման ու տարածման ավանդույթները: Մեր երկրում իրականցվում են հանրակրթական ծրագրերի ու ուսուցման մեթոդների արդիականացման միջոցառումներ: Հատուկ ուշադրություն է դարձվում, որ աշակերտները լիարժեք տիրապետեն ոչ միայն մայրենի լեզվին, այլեւ՝ եւս 2-3 օտար լեզվի, այդ թվում` ռուսերենի: Այնպես որ, նման հայեցակարգեր են մշակվել ոչ միայն ռուսերենի, այլեւ՝ այլ օտար լեզուների ուսուցման համար», - ասել է նա՝ հավելելով, որ գլխավոր շեշտը պետք է դնել ռուսերենի դասավանդման որակի վրա:
Նա հայտնել է նաեւ, որ այս հայեցակարգի ընդունմանը ոչինչ չի խանգարի:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը