Մոսկվան գործող պայմանագրի շրջանակում մոտ ժամանակներս Երևան կմատակարարի զենքի նոր խմբաքանակ: Այս մասին Ria.ru-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ 100 միլիոն դոլարի` արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի միջպետական բոլոր մակարդակներում հաստատվելուց հետո:
«Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Այս օրերին մենք սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև տարեվերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը:
2015-ի հունիսին ուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու համար Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիր է ստորագրվել:
Մենք Երևանում արդեն ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի բոլոր ռուսական և հայկական ատյանները, այնուհետև՝ վավերացման ընթացակարգը, իսկ արդեն դրանից հետո մենք կսկսենք ռուսական կողմի համապատասխան արտադրողների հետ այդ ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները: Ցավոք, դա այդքան արագ չի ստացվի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը