Հելոուինը մահվան տոն է. Աստվածաշունչը զգուշացնում է

Հելոուինը մահվան տոն է՝ վախի ու սարսափի, քրիստոնեությունը՝ կյանքի եւ վախերից ազատագրման դպրոց: Հեռու պահենք մեզ Աստծուն գարշելի բաներից: Ճիվաղային խեղկատակությունները քրիստոնեության հետ երբեւիցե կապ չեն ունեցել եւ չունեն: Արթուն լինենք, տեղ չտանք սատանային մեր կյանքում: Նման գարշանքներին խառնակվելը անպատիժ չի մնում: Բարեկամներ, խելամիտ լինենք: Տոնի սարսափազդու հռչակն այնքան մեծ թափով աճեց, որ Եվրոպայում «ծնված» լինելով հանդերձ այն Եվրոպա վերադարձավ որպես ամերիկյան տոն: Ավելին, այն որպես իրենց գլխավոր տոներից մեկը հռչակեցին չարի հետ գործարքի մեջ մտած մարդիկ. կախարդները, վհուկները, գուշակներն ու նեոհեթանոսները նոյեմբերի 1-ը համարում են տարվա մեջ իրենց 4 կարևոր տոներից մեկը, իսկ սատանիստները այդ գիշեր կատարում են «սև ծիսակարգ»` մարդկային զոհաբերումներ ու երկրպագություն սատանային:

Այսպես` սա որպես համառոտ պատմական ակնարկ, սակայն այս ամենը մեզ` տոնը նշողներիս, մտածելու հետևյալ դրույթներն է առաջադրում` Մենք, լինելով քրիստոնյաներ, սիրահոժար տոնում ենք կռապաշտ-հեթանոսական տոնը: Էլ ո՞ւր մնաց մեր քրիստոնեությունը: Անշուշտ Հայաստանում կան հեթանոսության հետևորդներ, սակայն նրանց համար էլ այս տոնը պետք է որ օտար ու հիմնավորված չլինի: Լինելով քրիստոնյաներ` տոնում ենք Հելոուինը որպես «Բոլոր սրբերի տոն», սակայն իրականում այդ տոնը կարելի է ծաղր համարել սրբերի հասցեին, քանի որ քրիստոնյաները զգեստավորվում են չարը խորհրդանշող հանդերձներով, դիմակներով և այլ պարագաներով: Բացի այդ Հայոց Եկեղեցում «Տօն ամենայն սրբոց, հնից եւ նորից, յայտից եւ անյայտից»-ը շարժական տոն է և չի նշվում պարտադիր նոյեմերի 1-ին (2017-ին, օրինակ, կնշվի նոյեմբերի 4-ին ): Այս տոնի օրը ի հակադրություն հեթանոսական խրախճանքների, Հայոց եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: Մի վերջին տարբերակ էլ մնում է այն, որ մենք` քրիստոնյաներս, տոնելով Հելոուինը կամա, թե ակամա ներքաշվում ենք սատանիստական պաշտամունքների մեջ և ստրուկն ենք դառնում չարի` ի հակադրություն Քրիստոսի արյան գնով չարից փրկագործված լինելու հանգամանքի… Կարճ ասած` ամոթ մեզ: …Այսքանով հանդերձ միայն մի բան է մնում հիշեցնել` որպես խրատ Hallowen-ին հետևողներին, հիշեցնել Սուրբ Պողոս առաքյալի մարգարեացումը` «Վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա՝ տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է» (Ա Տիմոթ. 4:1-2): Վերցված սարկավագագիրք կայքից։
Մաքսիմ Ոսկանյան

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am