Լրագրող, ռեժիսոր, երգչուհի, երգերի հեղինակ, իրավաբանական գրասենյակի ղեկավար. այս ամենը Եկատերինա Գորդոնի մասին է, ով եւս հավակնում է դառնալ Ռուսաստանի նախագահ։
Նշենք, որ մինչ այս իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն էր հայտնել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը։
«Гордон за баб». նման խոսուն կայք է հիմնել Եկատերինան։ Իր քաղաքականությունը նա մտադիր է կառուցել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության շուրջ։
«Իմ քաղաքականությունն ուղղված չէ ամուսինների դեմ, պարզապես դա վիճակագրություն է. ապահարզանից հետո երեխաները մնում եմ կանանց մոտ, որոնց իրավունքները պաշտպնված չեն։ Մենք միայնակ մայրերի երկիր ենք, որոնց վրա բոլորը թքած ունեն»,- հայտարարել է Գորդոնը։
«Ես գլամուրի ներկայացուցիչ չեմ, չեմ ծնվել բերանումս արծաթե գդալով։ Հասարակ ընտանիքից եմ, աշխատում եմ 13 տարեկանից։ Խնդրում եմ աջակցել իմ թեկնածությանը»,- նշել է նա։
Նկատենք, որ Գորդոնն ու Սոբչակը բարդ հարաբերություններ ունեն. նրանք վիճել էին ռադիոյի եթերում դեռեւս 2008 թվականին, ինչից հետո Գորդոնին վռնդել էին աշխատանքից։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը