Որքանո՞վ է մրցունակ Կարս-Ախալքալաք երկաթուղին․ Eurasianet-ի անդրադարձը

  Eurasianet.org կայքի հոդվածագիր Գիորգի Լոմսաձեն անդրադարձել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագրին, որի բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին։ Հոդվածագիրը մեջբերում է Վանո Սիրադեղյանի խոսքը, որն ասել է «Հայաստանը, դուրս մնալով երկաթուղային խաղից, դառնում է մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա թառած հազարամյա քոռ բու»: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը նոր ճակատ է բացում «Կովկասյան ակումբի» (Ադրբեջան, Թուրքիա և Վրաստան) և Ռուսաստանի միջև մրցակցության հարցում՝ այս անգամ Չինաստանի կառավարության կողմից առաջնորդվող «Ասիա-Եվրոպա» առևտրի երթուղու՝ «Մետաքսի ճանապարհի» վերականգնման տեղի համար: Սակայն ամբողջ պերճախոսության տակ ընկած է մի էական, անպատասխան հարց՝ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծն իսկապե՞ս կարող է զբաղեցնել Ռուսաստանի դերը Չինաստանի և Արևմուտքի երկաթուղային կապի հարցում: Եվս մեկ անգամ Հարավային Կովկասը որպես արևելք-արևմուտք տրանզիտի էական կետ քարտեզի վրա դնելով՝ հոկտեմբերի 30-ին գնացքը Ադրբեջանից 826 կիլոմետր անցավ Վրաստանով դեպի Թուրքիայի հյուսիս-արևելք՝ Կարս քաղաք, որտեղ այն միացավ Թուրքիայի արդեն իսկ գոյություն ունեցող երկաթուղային ենթակառուցվածքների հետ: «Մենք հայտարարում ենք Չինաստանից դեպի Լոնդոն ուղիղ երկաթուղային կապի բացման մասին»,- հպարտությամբ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախքան առաջին գնացքի մեկնարկը։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի և Ասիայի երկրներին հրավիրեց օգտվելու այս նախագծից։ Երկաթգծի գլոբալ նշանակությունը ևս մեկ անգամ շեշտադրելու համար Էրդողանը, Ալիևը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիփովը Բաքվում երկաթգծի բացման արարողությանը խորհրդանշականորեն ձողեր խրեցին երկաթգծի մեջ։ Սակայն առաջին Լոնդոն-Չինաստան ուղիղ գնացքը իրականում մի քանի ամիս առաջ էր մեկնել, ընդ որում, Ռուսաստանով։ Ուղևորությունը տևել էր 18 օր՝ ի հակադրություն Էրդողանի պնդած 45-62 օրվա։ ԲԹԿ-ն առաջարկում է Եվրոպայից Ասիա առաքման ժամանակահատվածը կրճատել 12-15 օրով, սակայն մինչ այժմ այն առաջարկում է երկաթուղային փոխադրումներ միայն Կասպից ծովից դեպի Մարմարի ծով: Արևմտյան հատվածում երկաթուղին կարող է ուղղակիորեն հասնել Եվրոպա՝ Բոսֆորի նեղուցի տակ գտնվող երկաթուղային թունելի կառուցումից հետո միայն։ Արևելքում դեպի Չինաստան նախատեսվող երթուղին հասնում է մինչև Կասպից ծով: Երկաթուղու առաջին բեռը՝ Ղազախստանից ցորենը, ստիպված էին առաքել ծովով:

Հայաստանը՝ մեծ ճանապարհների խաչմերուկում թառած քո բու․ Eurasianet-ի անդրադարձը Կարս-Ախալքալաք երկաթուղուն
Ի հակադրություն՝ առաջին Բրիտանիայից Չինաստան գնացքը, բեռնված բրիտանական վիսկիով, ամբողջովին անցել է ցամաքով ՝ Ռուսաստանով ու Ղազախստանով, հասնելով Չինաստան։ Դա դեռևս Ռուսաստանին տալիս է արժեքային առավելություն, Gazeta.ru-ին ասել է ենթակառուցվածքների հարցով մի փորձագետ։ Այնուամենայնիվ, Էրդողանը ակնկալում է, որ արևելք-արևմուտք բեռնափոխադրումների առնվազն 10 տոկոսը կանցնի Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով, նրա խոսքով՝ «աշխարհի սրտով»: Մոսկվան, որն արդեն համակերպվել է արևելք-արևմուտք էներգակիրների արտահանման երթուղու հարցում Կովկասյան ակումբի հետ մրցակցությանը, կարծես չի անհանգստանում այս հեռանկարից։ Չնայած Կովկասյան երկաթուղու տնտեսական առավելությունները դեռ հստակ չեն, այն պարզ արտացոլում է այս տարածքի աշխարհաքաղաքական նշանակությունը, որտեղ քաղաքական դաշինքները և տնտեսական ծրագրերը (ինչպես և էներգետիկ խողովակաշարերը) միտված են ձգվել կա՛մ արևելքից արևմուտք, կա՛մ հյուսիսից հարավ: Նոր երկաթուղին, այնուամենայնիվ, ակնհայտորեն շրջանցում է Հայաստանին, որը դիվանագիտական կապեր չունի ԲԹԿ-ի երկրներից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Հայաստանն ունի իր առանցքային դաշնակիցը հյուսիսում՝ Ռուսաստանը, սակայն այս երկու դաշնակիցների միջև գտնվող Վրաստանի անջատողական հակամարտությունները շատ քիչ հնարավորություն են թողնում տեսանելի ապագայում հյուսիս-հարավ երկաթուղային նախագծերի հեռանկարների համար։ Տեղական փորձագետներից մեկը, մեջբերելով հայ գրող Վանո Սիրադեղյանին, ասել է՝ Հայաստանը, դուրս մնալով երկաթուղային խաղից, դառնում է «մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա նստած հազարամյա քոռ բու»: Թարգմանությունը՝  civilnet.am-ի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am