ՀՀ Նախագահի աշխատակազմի ծախսերը 2018-ի բյուջեի նախագծով զգալի կրճատվել են: 2017-ին այն 4 մլրդ 880 մլն էր, հիմա՝ 2 մլրդ 445 մլն: Այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն ասաց, որ լինելու են որոշակի փոփոխություններ ծրագրերում, որովհետեւ ապրիլի 9-ից նոր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների իրականացմանն են անցնելու:
Արմեն Գեւորգյանին հարց ուղղելով՝ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյոք 2018թ. ՀՀ նախագահի աշխատակազմի հետ կապված փոփոխություններ լինելո՞ւ են,թ ե ոչ՝ հաշվի առնելով, որ եկող տարի նախագահի ինստիտուտն այլեւս չի լինելու. «Այդ մարդիկ ազատվելո՞ւ են աշխատանքից, թե գործադիր մարմին են տեղափոխվելու: Եւ նաեւ, ասեք՝ ապրիլից հետո քանի մարդ է կրճատվելու, քանիսն են մնալու նախագահի համակարգում աշխատելու, եւ հիմա որքա՞ն է նրանց թիվը»:
Ի պատասխան Արմեն Գեւորգյանն ասաց, որ այս տարի արդեն երկու անգամ կրճատումներ են արել նախագահի ապարատում՝ հաշվի առնելով հենց 2018թ. ապրիլից հետո սպասվող փոփոխությունները. «Տարին սկսվել է մոտ 410 աշխատակիցներով, հունիսի մեկից կրճատել ենք մինչեւ 385, հոկտեմբերի մեկից սահմանվել է 330: Եղել է նաեւ ստորաբաժանումների կրճատում, որոնք ապագա նախագահի աշխատակազմում բացակայելու են՝ Վերահսկողական ծառայությունը, Հանրային խորհրդի աշխատակազմը, Անվտանգության խորհրդի քարտուղարությունը եւ այլն: Մոտավորապես 120-130-ով եւս պետք է նվազի նախագհի աշխատակազմը, այսինքն՝ մաքսիմում թիվը, որ կարող է լինել նախագահի աշխատակազմում՝ 200-ն է: սակայն այսօր, երբ հաշվարկում ենք, գտնում ենք, որ այդ թիվն էլ նվազելու տեղ ունի, այսինքն՝ 180-200-ի միջակայքում է լինելու: Հիմա թույլ տվեք՝ վերջնական որեւէ բան չասեմ, քանի որ դա սխալ կլինի եւ ժամանակավրեպ:
Ինչ վերաբերում է աշխատակիցների ապագային, Արմեն Գեւորգյանն ասաց. «Մենք փորձում ենք թափուր կամ չօգտագործվող պաշտոնները կրճատվել, որոնք, ըստ էության, կրճատվել են, այն մասնագետները, որոնք գործող մասնագետներ են, մի մասը թոշակի է անցնում, մի մասն անցնում է կադրերի ռեզերվ»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը